Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչպես պայքարել ախորժակի դեմ

28.10.2015

Առաջին, երկրորդ և կոմպոտ, իսկ ձեզ դեռ ինչ-որ բան չի՞ բավականացնում։ Էլի՞ ինչ-որ համեղ բան եք ցանկանում ճաշակել։

Եթե դուք չեք կարողանում վերահսկել ձեր ախորժակը, ապա մենք կօգնեք ձեզ այդ գործում։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կաջակցեն ախորժակի սանձմանը։



Ուտել պետք է քիչ, բայց ճիշտ, համեղ և հիմնովին

Ինչպե՞ս պայքարել ախորժակի դեմ։ Դա այդքան էլ դժվար չէ, կարևորը՝ մի քանի կանոն իմանալն է։ Ուտելիքը, նախևառաջ, պետք է համեղ լինի և ձեզ հաճույք պատճառի։ Նույնիսկ շատ, բայց անհամ ուտելիք ընդունելու դեպքում, դուք չեք կշտանա։ Սովորաբար ախորժակը բացվում է երեկոյան, այդ իսկ պատճառով՝ սննդի հիմնական և առատ չափաքանակը պետք է ընդունել ժամը 16-17-ի սահմաններում։ Հենց այդպիսով դուք կարող եք խուսափել դեպի սառնատան գիշերային արշավներից։

600x580

Պատրաստեք, այսպես կոչված, ծանր ուտելիք։ Դրանում պետք է առկա լինեն ձեթ և կենդանական ճարպեր։ Եթե բանջարեղեն եք պատրաստում, ապա դրանում պետք է անպայման յուղ ավելացվի, հակառակ դեպքում ախորժակը էլ ավելի կբացվի։

Փորձեք պահպանել սննդի ընդհանուր ռեժիմը և նիհարելու համար նախատեսած հատվածական սննդակարգը։ Աշխատեք չչարաշահել նախուտեստները, դրանք նպաստում են ստամոքսահյութի էլ ավելի մեծ քանակով արտադրությանը։ Աշխատեք նաև սառնարանում չպահել «ինչ-որ համեղ մի բան»։ Այն գիտակցումը, որ մոտենալով սառնարանին կարով եք ձեզ ուրախացնել համեղ այդ պատառվ, ախորժակը գրգում է էլ ավելի։

Ջրի և ուտելիքի մեծ քանակով դուք լայնացնում եք ձեր ստամոքսը։ Որքան մեծ է ստամոքսը, այդքան ավելի հաճախ է ձեզ այցելում քաղցի զգացումը։ Կերեք փոքր ափսեներից և փոքր սպասքով․ այդես հագեցվածության զգացողությունն ավելի շուտ վրա կհասնի և երկար ժամանակ ձեզ չի անհանգստացնի։

Մի շեղվեք

Կարևորը՝ ինքնատիրապետումը չկորցնելն է։ Մի սնվեք հեռուստացույցի առջև, որպեսզի այն ձեզ չշեղի ուտելիքից։ Հայտնի է, որ հագեցվածության սահմանը ազդանշանի ձևով հասնում է ուղեղին, սակայն, երբ դուք մեքենայորեն եք ուտում, այդ ազդակը արգելակվում է։ Եթե հասկանում եք, որ արդեն կշտացել եք, մի խեղդեք ձեզ ափսեի մնացորդների հաշվին։

Ուտել պետք է դանդաղ՝ յուրաքանչյուր պատառը լավ ծամելով։ Դա նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը, ինչը նշանակում է, որ շուտով կկշտանաք։ Եթե ձեզ կթվա, որ քաղցած եք, ապա ինչ-որ բան ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմեք։ Շատերն են ծարավը շփոթում քաղցի հետ։ Եթե քաղցի զգացողությունն անցնում է, նշանակում է դուք պարզապես ծարավ էիք։

600x580

Շատերը սթրեսից և նյարդայնությունից ձերբազատվում են հենց ուտելու միջոցով։ Այդպես անել խորհուրդ չի տրվում, ավելի լավ է ձեզ հանգստացրեք մաքուր օդին զբասնելով կամ խոտաբույսերի թեյով՝ երիցուկով կամ անանուխով։

Ավելի քիչ ալկոհոլ և համեմունք

Մի տարվեք ալկոհոլով։ Այն միայն գրգռում է ախորժակը, այդ իսկ պատճառով՝ տոնական սեղանի շուրջ ուտելու ցանկություն է առաջանում։ Օրական կարելի է ընդունել կես լիտր բաց գույնի գարեջուր և 150 մլ կարմիր չոր գինի։ Համարվում է, որ հենց այս խմիչքների ոչ մեծ քանակություններն են (և դա շատ կարևոր պայման է) լավացնում մարսողությունը և օգնում «մեղմել» ախորժակը։

600x580

Է՞լ ինչպես պայքարել ախորժակի դեմ։ Քիչ աղ և սուր համեմունքներ օգտագործեք։ Դրանք ոչ միայն ծարավացնում են, այլև ախորժակ են գրգռում։ Սակայն կա համեմունքների հատուկ ցուցակ, որը կարելի է անվանել «կանգ առ ախորժակ»։ Ճիշտ է, դրանք սննդի հետ չեն ընդունվում, այլ պարզապես պետք է շնչել դրանց հաճելի բուրմունքը։ Այդպիսի համեմունքների թվին են պատկանում դարչինը (որի բույրը օգնում է նիհարել), վանիլը, անանուխը, կծու պղպեղը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14226 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 831 անգամ
01.05.2026
Դիտվել է 322 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster