|
Նորաձևության խորհուրդներ Օլիվիա Պալերմոյից
19.10.2015
Բարձրաշխարհիկ տիկին Օլիվիա Պալերմոն չի գնում թանկարժեք պայուսակներ և կոշիկ, ինչպես Վիկտորիա Բեքհեմը և չի ընկնում խիստ մոդայիկ տրենդների հետևից, ինչպես Քիմ Քարդաշյանը։
Այդուհանդերձ, նրա անունը վաղուց արդեն նշվում է it-girls ցուցակում, իսկ աշխարհի տարբեր ծայրերում շատ կանայք ներշնչվում են նրա կերպարներով։
Ոճի նոր թագուհու տիտղոսը (այդպես են Պալերմոյին անվանում շատ ոճաբաններ) 26-ամյա Օլիվիեն նվաճեց իր այն ունակության շնորհիվ, որ կարողանում էր հագուստ գնել այնտեղից, որտեղից բոլորը, սակայն, այդուհանդերձ, ունենալ ոչ այնպիսի տեսք, ինչպես մնացածը։
Ինչպե՞ս է դա նրան հաջողվում։ Պալերմոն ունի մի քանի նորաձև կանոններ։
1. Մի ձգտեք մերկացնել մարմինը։

2. Շրջազգեստ կրեք։

3. Պայուսակը՝ աքսեսուար է և բոլորովին պարտադիր չէ, որ այն գույնով համապատասխանի ընդհանուր կերպարի որևէ բաղադրիչի հետ։

4. Եղեք համարձակ, համադրեք անհամադրելին։

5. ժակետը կփրկի ցանկացած կերպարի։

6․ Ցանկացած աղջկա զգեստապահարանւոմ պետք է լինեն կեդեր, մարզական կոշիկներ, նավակ-կոշիկներ և բաց կոշիկներ։

7. Մի վախեցեք համադրել զանգվածային հագուստն ու էլիտար բրենդները։

8. Հագեք դենիմ (կոշտ, կոպիտ, խիտ կտոր):

9. Աշխատեք ձեր վրա և՝ ձեր ճաշակով, միշտ ինչ-որ նոր բան հորինեք։

Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9723 անգամ
Читать на русском
|