Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

19 հոգեբանական թակարդ, որոնց մեջ ընկնում ենք առանց գիտակցելու

19.10.2015

Մասնագետները գտնում են, որ մեզ հետ չար կատակներ խաղացող հոգեբանական մոդելները ձևավորվել են զարգացման գործընթացում։ Դրանց առաքելությունը եղել է այն, որ հնագույն մարդուն հնարավորություն տան արագ յուրացնելու շրջակա աշխարհի մասին տեղեկութույնները և մեծացնելու վտանգներով լեցուն կյանքում գոյատևելու նրա հնարավորությունները։

Սակայն կյանքը փոփոխվել է, իսկ թակարդները՝ մնացել։ Ներկայացնում ենք մի շարք հոգեբանական ազդեցություններ, որոնց ենթարկվում է ցանկացած մարդ։

1. Խաղացողի սխալ

Մենք սովոր ենք կարծելու, որ մեր ապագան կախված է մեր անցյալից։ Այսպես՝ խաղատանը մարդը հինգ անգամ անընդմեջ հաղթելուց հետո սկսում է կարծել, թե շահելու իր հնարավորությունները մեծանում են, չնայած, որ իրականում ոչինչ էլ չի փոխվել։

2. Անգործության ոչ իրատեսական գնահատական

Այս հոգեբանական յուրահատկությունը մեզ ստիպում է դատապարտել ծանր հետևանքներ ունեցած որևէ կործանարար գործողություն ավելի խիստ, քան ոչ պակաս կործանարար անգործությունը։

3. Արդյունքի ազդեցություն

Այս կարգի հոգեբանական թակարդի մեջ ընկնելով, մենք հակված ենք ընդունած որոշումը գնահատել ըստ ստացված արդյունքի, այլ ոչ թե տվյալ ժամանակի իմաստով դրա բարդությանը կամ արդիականությանը։

4. Ռիթմի ընկալման ազդեցություն

Մենք հակված ենք ռիթմով արված արտահայտություններն ընկալել որպես ավելի հավաստի։

5. Գաղափարների արժեզրկում

Եթե գաղափարն առաջ է քաշվել մեր հակառակորդի կողմից, մենք այն համարում ենք անհաջող կամ, առնվազն, պակաս հաջողված, քան այն իրականում կա։

600x580

6. Դիմադրություն

Տվյալ հոգեբանական ազդեցությունը, հավանաբար, զգացել է յուրաքանչյուրը, հատկապես՝ անչափահասության տարիներին․ ամեն ինչ ընդունելով որպես մարտահրավեր՝ խնդրանքները և խորհուրդները (հերթական անձնավորության կամ մարդկանց խմբերի) ընկալելվում են որպես անձնական ազատության սահմանափակում։

7. Թշնամության ազդեցություն

Հենց այս ազդեցության տակ է, որ մենք ամեն ինչ որպես վատ ենք գնահատում կամ մեզ համար տհաճ մարդկանց չհաջողված գործերը վերագրում ենք նրանց բնավորության էության դրսևորմանը, իսկ այն անեն լավը, որ անում են այդ մարդիկ, մեր կողմից ընկալվում են որպես պարտադրված քայլ կամ պարզ պատահականություն։

8. Վերահսկողության պատրանք

Այս պատրանքի պատճառով մարդուն թվում է, թե կարող է վերահսկել պատահականությունները և, իրականում, իր կամքին չենթարկվող իրադարձությունները։

9. IKEA-ի ազդեցություն

Մարդիկ հակված են այն առարկաները, որոնք իրենք են պատրաստել (թեկուզ՝ մասամբ), ավելի կարևոր համարել։

10. Հետադարձ ազդեցություն

Հոգեբանական այս ազդեցության տակ ընկնելով մենք սկսում ենք կարծել, թե մեր անցյալի իրադարձությունները կրելի էր նախօրոք կանխատեսել, մոռանալով, որ փաստերի մեծ մասը, որոնք հայտնի են տվյալ պահին, նախկինում մեզ անհայտ էին։

600x580

11. Կեղծ համաձայնության ազդեցություն

Մեր տեսակետների հետ շրջապատողների համաձայնության աստիճանն իրկանում ավելի ցածր է, քան մեզ թվում է։

12. Շրջապատողների միատեսակություն

Մարդը հակված է ենթադրելու, որ իր շրջապատը բաղկացած է ավելի բազմակողմանի ու տարբեր մարդկանցից, քան այլոց շփումների շրջանակն է։

13. Կեղծ օբյեկտիվություն

Մենք իրականությունն ընկալում ենք որպես միասնական կերպար, գտնելով, որ շրջապատի մեր ունեցած պատկերն իրական է, և գիտակից ենք համարում նրանց, ովքեր համաձայնվում են մեզ հետ։ Նրանք, ովքեր համաձայն չեն մեր տեսակետներին՝ կամ դժվար են հասկանում կամ քիչ տեղեկացված են։

14. «Լուսարձակ»

Մենք այլ մարդկանց մոտ գերագնահատում ենք սեփական գործողությունների նշանակությունը։

15. Զեյգարնիկի ազդեցություն

Այս ազդեցության էությունն այն է, որ մարդն ավելի լավ հիշում է ընդհատված գործողությունը, քան ավարտվածը։

600x580

16. Արտապատկերում

Մենք հակված են խաբվելու, իբր թե շրջապատը զգում է ճիշտ նույն զգացմունքները, ինչը և մենք։

17. Ծանոթ ճանապարհի ազդեցություն

Մարդը սովորաբար հակված է մեծացնելու այն ժամանակը, որն իրեն անհրաժեշտ է անծանոթ ճանապարն անցնելու համար։ Եվ հակառակը․ եթե ճանապարհը հայտնի է, ապա մեզ թվում է, թե այն կհաղթահարենք ավելի կարճ ժամանակահատվածում, քան մեզ իրականում հարկավոր է։

18. Զրոյական ռիսկի նախընտրություն

Եթե ընտրության հնարավորություն կա փոքրիկ ռիսկն իջեցնելու մինչև զրոյի կամ էապես նվազեցնելու մեծը, ապա մեզանից շատերը կնախընտրեն առաջինը։

19. Կույր տեսակետ

Մեզ թվում է, թե մենք ավելի քիչ են ընկնում հոգեբանական թակարդների մեջ, քան շրջապատի մարդիկ։

 LADYNEWS.am

Դիտվել է 9922 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

40-ից հետո արգելանք. 6 զգեստ, որոնք ոճաբանները խորհուրդ չեն տալիս

10.05.2025
Այս ցանկի զգեստները փչացնում են 40 տարեկանից բարձր կնոջ ոճը՝ զրկելով նրան նրբագեղությունից և փայլից։ Եթե ձեր պահարանում սրանցից ունեք, ժամանակն է հրաժեշտ տալ դրանց։

Ինչպես հասկանալ, թե ինչ է ձեզ իրականում անհրաժեշտ. 5 հարց հոգեբանից

16.04.2025
Մարդկանց հիմնական ցանկությունները իրարից շատ չեն տարբերվում՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է առողջություն, հարստություն և հաջողություն: Կարևոր է, սակայն, տարբերել սեփական և ուրիշի կողմից պարտադրված նպատակները:

Աշխարհի ութերորդ հրաշալիքը

07.04.2025
Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը, սիրելի՛ Լեդիներ։ Եղեք միշտ սիրված ու գնահատված:

Մեծանուն մարդիկ՝ երջանկության մասին. լավագույն մտքերի ընտրանի

08.03.2025
Սիրելի Լեդիներ, շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով և միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք այսօր կլսեք ձեր սիրելիներից, մտերիմներից։ Դրանցում, անխոս, ամենաշատ հնչող մաղթանքներից է երջանկությունը, ինչը ևս ցանկանում ենք ձեզ։

6 անսպասելի բոնուս, որոնք ստանում եք, եթե ձեր սիրտը կոտրված է

08.01.2025
Սիրելիի հետ բաժանումը կարող է դժվար և տխուր լինել, նույնիսկ, եթե այն նախաձեռնվել է ձեր կողմից։ Այնուամենայնիվ, վերականգնողական շրջանը կարող է բուժիչ և օգտակար լինել:

Ճանապարհ դեպի երջանկություն

31.12.2024
Հինգ հոգի իմաստունից վերցրեցին երջանկության քարտեզը և ճանապարհ ընկան երջանկություն փնտրելու։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2025 11:03
Պիգմենտով հարուստ մրգերի և բանջարեղենի օգտագործումը օգնում է մաշկին ստեղծել բնական պատնեշ, որը պաշտպանում է վնասակար ճառագայթներից, հաղորդում է The Daily Mail-ը: Մանուշակագույն մրգերը և հատապտուղները պարունակում են բնական SPF գործոնը: Սև ազնվամորին, հաղարջը, ինչպես նաև սև խաղողը և թուզը արևապաշտպան քսուկի հետ միասին՝ պաշտպանում են մաշկը վնասակար ազդեցությունից:
21-05-2025 10:47
Միայնակ մարդկանց մոտ զգալիորեն բարձր է լսողության կորստի հավանականությունը։ Միայնությունը ոչ միայն հոգեբանական խնդիր է, այն կարող է նաև վտանգի տակ դնել ֆիզիկական առողջությունը։ Հոնկոնգի չինական համալսարանի փորձագետները պարզել են, որ սոցիալական հարաբերությունները և հուզական կապը ոչ միայն օգտակար են մեր հոգուն, այլև կարող են պաշտպանել մեր լսողությունը։
21-05-2025 08:11
Վիկտորիա Բոնյան բարձրացել է Էվերեստի գագաթը։ Բլոգերի 8848 մետրի հաղթահարման մասին հայտարարել է Everest Today Instagram-ի էջը, որը հրապարակել է նրա լուսանկարը լեռնային լանդշաֆտի ֆոնին. այժմ Բոնյան պաշտոնապես Էվերեստը նվաճողների ցուցակում է։
21-05-2025 05:57
Աշխարհի ամենահայտնի պոռնոդերասանուհիներից մեկը՝ Անժելա Ուայթը, զարմացրել է բացահայտմամբ այն մասին, թե ինչ սեքս-փորձառություն կա, որը նա դեռ չի կարողացել իրականացնել։ News.com.au-ին տված հարցազրույցում Pornhub-ի երկու մրցանակների, այդ թվում՝ «Ամենաճանաչված դերասանուհի» անվանակարգի դափնեկիրն ասել է, որ երազում է տիեզերքում սեքսով զբաղվելու մասին։
21-05-2025 01:09
«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թըրները երեկույթ է կազմակերպել ընկերուհիների հետ՝ միլիարդատեր ընկերոջ՝ Պերեգրին Փիրսոնից բաժանվելու մասին լուրերի ֆոնին։ Դերասանուհին իր Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել միջոցառումից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2025
Դիտվել է 719 անգամ
19.05.2025
Դիտվել է 699 անգամ
15.05.2025
Դիտվել է 593 անգամ
17.05.2025
Դիտվել է 427 անգամ
20.05.2025
Դիտվել է 288 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster