Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Հնարավո՞ր է վերականգնել սերը

12.10.2015

Դուք երբեք չե՞ք մտածել, որ դա հնարավոր չէ:

Օրինակ, վերցնենք ծննդյան տորթը: Դուք չեք կարողացել ձեզ զսպել և համ` կերել եք: Սակայն տորթն այնքան հրաշալի էր, այնքան փափուկ. տորթ մի ասա` մի երջանկություն ասա: Իսկ դուք վերցրեցիք ու կերաք: Ի՞նչ անել:

Ճիշտ պատասխանն է` գնալ խանութ և գնել նորը:

Չեք հավատա, սակայն ծննդյան տորթերի բաղադրատոմսերը, գրեթե, նույնն են, և նոր տորթը ոչիչով չի զիջի նախորդին, հնարավոր է, անգամ, գերազանցի:

Սակայն՝ ոչ: Որոշ կանայք սկսում են իրենցից տորթը դուրս բերելու անվերջանալի փորձերը, միայն թե այդ հաճույքը զգան նորից ու նորից: Սակայն պարզից էլ պարզ է, որ այն, ինչ կստացվի, ոչ միայն չի կարելի ուտել, այլև նայել անգամ անհնար է:

600x580

Ձեր նորողամտությունն ենք հայցում նատուրալիզմի համար, սակայն ինչի՞ հետ կարելի է համեմատել այն անիմաստ սուվորությունը, երբ փորձ է արվում փրկել հարաբերությունները:

Լավ, թող որ առանձին դեպքերում դա հաշված մարդկանց հաջողվել է: Դե, ասենք, մեկի մոտ գլխի մեջ իջվածք է, իսկ մյուսի մոտ՝ գոգավորություն. հպվեցին միմյանց՝ երկուսին էլ հարմար է: Կամ երկուսդ էլ երեք միլիմիտր եք, իսկ շուրջբոլորը՝ բարձրահասակ. ի՞նչ է մնում՝ միասին մրջնաբույն կառուցել: Այստեղ պարզ է՝ մեկն առանց մյուսի չի կարող:

Սակայն կառչել մի մարդուց, ով 180 սանտիմետր հասակ ունի, երկնագույն աչքեր, գանգուր մազեր, միայն նրա համար, որ նա միակն է այդպիսին…Սիրելի լեդիներ, դա սեր չէ, դա նյարդային կապվածություն է, ինչն, ի դեպ, բուժվող է և բավականին դյուրին:

Նախկինում դու ինձ սիրում էիր. դժվար է պատկերացնել ավելի անիմաստ արտահայտություն, քան այդ նախատինքը: Դե, նախկինում սիրում էր, իսկ հիմա՝ դադարել է սիրել: Խնդրեմ, տորթը՝ այն կար, և դու նրան կերար: Շնորհակաություն, տորթ, սակայն խմորեղենի խանութում ինձ սպասում են ուրիշ, ավելի հետաքրքիր թխվածքներ:

Համաձայնեք, ծիծաղելի վիճակում է հայտնվում նա, ով առաջ գնալու փոխարեն նստում և արցունքներ է թափում դատարկ ափսեի մեջ: Որովհետև ինչ-որ մեկին համոզել, որ նա կրկին սիրահարվի՝ ոչ միայն տեսնել չի կարելի, դա նույնսիկ պատկերացնելը տհաճ է:

600x580

Մենք ավելի շատ, թերևս, ոչ թե կորցրած սիրո համար ենք ցավում, և ոչ էլ՝ հարաբերություններն ենք ուզում վերականգնել: Մենք պարզապես կարծում ենք, որ եթե մեզ լքել են, ուրմն՝ մեզ մոտ ինչ-որ բան այն չէ: Ոտքերն են ծուռ կամ՝ ձեռքերն են քրտնում:

Այդ իսկ պատճառով հատկապես ցավոտ է, երբ նրա հաջորդ ընտրյալը լինում է մի ինչ-որ թրջված մուկ: Ի՞նչ, մտածում ենք մենք, ուրեմն ես այնքան վատն էի, որ անգամ այս թրջված մո՞ւկն է նախընտրելի:

Իսկ իրականում դուք պարզապես կերել եք ձեր տորթը: Ուրեմն գնացեք խանութ՝ նորի ետևից: Հայրենական թխվածքի արտադրությունը, փառք աստծո, բավականին կանոնավոր է աշխատում:

 LADYNEWS.am

Դիտվել է 12816 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 780 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster