|
Դեմի Լովատոն մերկացել է Vanity Fair-ի համար
06.10.2015
Լուսանկարիչ Պատրիկ Էքլսայնը, ով համագործակցում է Vanity Fair-ի հետ, այս շաբաթվա ընթացքում աշխատել է երգչուհի Դեմի Լովատոյի հետ։
Վերջինս վերջապես ներշնչվել է դիմանկարների շարքում լուսանկարահանվելու համար, սակայն պահանջել է երեք պայման․ «առանց դիմահարդարման, առանց հագուստի, առանց խմբագրման»։
«Կեսգիշեր էր, երբ Դեմի Լովատոն հայտարարեց, որ եկել է հագուստը հանելու ժամանակը։ Իսկ Մանհեթենի վրա գտնվող նրա հյուրանոցային սենյակի պատուհանների տակ նվիրյալ երկրպագուների բազմությունը չէր ցրվում, հույս փայփայելով գոնե թռուցիկ տեսնելու երգչուհուն (կոմպոզիտորին, դերասանուհուն, փոփ-աստղին)։ Երկրպագուները պատկերացնել անգամ չէին կարող, թե ինչ պետք է տեղի ունենա փակ դռներից այն կողմ։ Անկեղծ ասած՝ ոչ ոք չէր կարող»,-պատմում է լուսանկարիչը։
«Եթե կա մի բան, որ ես անցած օրը իմացա, ապա դա այն է, որ կյանքը շատ կարճ է,-ասել է Դեմին։-Ես պատրաստվում եմ ալբոմ թողարկել, որը, վերջապես, ինձ կներկայացնի իրականում՝ ինչպիսին կամ։ Ինչպե՞ս ես կսկսեմ իմ կյանքի նոր էջը։ Դա նշանակում է լինել բնական։ Ես ցանկանում եմ ինձ ի ցույց դնել այնպիսին, ինչպիսին կամ իրականում, կապանքներից ձերբազատված և ազատ։ Ի՞նչ կլինի, եթե մենք բոլորովին հում ֆոտոշարք անենք․ գերսեքսուալ, բայց առանց դիմահարդարման, առանց երևակայական լուսավորվածության, առանց խմբագրման և հագուստի»։

«Մենք աշխատում էինք գործնականում լուռ՝ շփվելով միայն ժեստերով, գլխի շարժումներով։ Նախկինում Լովատոն հազվադեպ է մերկ նկարահանվել, այդ իսկ պատճառով ես առավել նրբանկատ էի։ Նկարահանումներն ավարտվեցին գիշերվա երեքին, նա ինձ գրկեց և արագ շնորհակալություն հայտնեց, իսկ ես, իմ հերթին, շնորհակալություն հայտնեցի վստահության համար»,-մանրամասնում է Պատրիկ Էքլսայնը։
Իսկ թե ինչ է ստացվել այդ հանպատրաստի լուսանկրահանումից, գնահատեք ինքներդ։
Աղբյուր` LADYNEWS.am









Դիտվել է 8473 անգամ
Читать на русском
|