Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձև ձեռնոցներ աշուն-ձմեռ 2015–2016

29.09.2015

Տարվա ցուրտ եղանակներին կանացի ձեռքերը կարիք ունեն պաշտպանության. չէ՞ որ հենց ձեռքերն են սխալ խնամքի պարագայում մատնում կնոջ տարիքը:

Ձեռնոցը վաղուց արդեն դարձել է այն աքսեսուարը, առանց որի դժվար է պատկերացնել: Մեկ-երկու զույգ լավ ընտրված ձեռնոցները կարող են ոչ միայն քամուց ու ցրտից հուսալիորեն պաշտպանել ձեռքերը, այլև լրացնել ցանկացած կերպար: Բարեբախտաբար դիզայներներն արդեն քանի տարի է, որ չեն մոռանում զգեստապահարանի այդ կարևորագույն իրի մասին, նորաձևության հետևորդներին ուրախացնելով ամենատարբեր ձևերով և գունավորումներով: Ինչպիսի՞ ձեռնոցներ են նորաձև լինելու աշուն-ձմեռ 2015–2016 սեզոնին. եկեք ծանոթանանք:

Նորաձև երկար ձեռնոցներ

Ի սկզբանե այսպիսի ձեռնոցներն օգտագործվում էին երեկոյան հանդերձանքի հետ: Թավշյա, մետասքե կամ գործված ձեռնոցները կարող են կերպարանափոխել ամենապարզ զգեստն անգամ: Սակայն այն բանից հետո, երբ նարաձևություն մուտք գործեցին կարճ թևքերով վերարկուները, երկար ձեռնոցները բեմահարթակներից չեն իջնում և վաղուց դարձել են աշնանային կերպարի անբաժանելի մասը: Աշուն-ձմեռ 2015–2016 սեզոնի նորձև ձեռնոցները կարող են պատրաստված լինել կաշվից, զամշից, խիտ տրիկոտաժից, իսկ գույնը կարող է փոփոխվել նուրբ վարդագույնից մինչև երկնագույն կապույտը: Առաջիկա սեզոնին նման տեսքի ձեռնոցներին ուշադրություն են հրավիրում BOSS Hugo Boss-ը, Haider Ackermann-ը, Lanvin-ը, Marc Jacobs-ը, Prada-ն:

600x580600x580

600x580600x580

Նորաձև կարճ ձեռնոցներ

Եթե երկար ձեռնոցների համար անհրաժեշտ են կարճ թևքեր, ապա կարճ ձեռնոցները հրաշալի կնայվեն ցանկացած երկարության հետ՝ չթաքցնելով դաստակների հմայքը: Նյութերից գերակշռում է կաշին, թեև հանդիպում է նաև զամշ: Givenchy-ն, օրինակ, առաջարկում է համարձակ կապրոնե ձեռնոցներ՝ զանգվածեղ զարդերով: Haider Ackermann-ին, Marc Jacobs-ը, Oscar de la Renta-ն իրենց հավաքածուներում կարճ ձեռնոցներն օգտագործում են դասական տարբերակով, որոնք միշտ նորաձև են:

600x580600x580

Նորաձև ձեռնոցներ՝ առանց մատների

Առանց մատների ձեռնոցներն ավելի հաճախ ընտրում են ազատության սիրահարները. չէ՞ որ դրանք չեն սահմանափակում շարժումները և հնարավորություն են տալից ի ցույց դնել կատարյալ մանիկյուրը կամ գեղեցիկ մատանին: Բուն մատները, իհարկե, դճվար թե հաջողվի տաքացնել, սակայն ուշադրություն գրավել հաստատ կհաջողվի: Ընդ որում, դիզայներներն այս աքսեսուարը վերածում են իսկական գլուխգործոցի՝ զարդարելով կտրվածքներով, կիսաթանկարժեք քարերով: Աշուն-ձմեռ 2015–2016 սեզոնին առանց մատների ձեռնոցներ կրելու կոչ են են անում Alliance of Russian-ը, Art Engineers-ը, Ashley Williams-ը, Dolce & Gabbana-ն։

600x580600x580

Նորաձև տրիկոտաժե ձեռնոցներ

Կաշվե ձեռնոցներով հիմա ոչ ոքի չես զարմացնի: Դրանք միշտ նորաձև են և շատ գործածական: Կերպարին մի փոքր ռոմանտիզմ և հարմարավետություն կարող են հաղորդել գործված տրիկոտաժե ձեռնոցները: Դրանք շատ հարմար են ցրտին ձեռքերը տաքացնելու համար: Տրիկոտաժե ձեռնոցները լավ գրկում են ձեռքերը, կարող են ունենալ ամենատարբեր գույն և ոճային նախշեր: Դրանք կաշվե ձեռնոցների լավագույն այլընտրանքն են: Շատ դիզայներներ են փորձում դա մեզ համոզել: Օրինակ՝ BOSS Hugo Boss-ը, Band of Outsiders-ն ապացուցում են, որ գործված տրիկոտաժե ձեռնոցները գեղեցիկ նայվում են բաճկոնների, բլուզների, թիկնոցների հետ:

600x580600x580

Մորթիով նորաձև ձեռնոցներ

Մորթին ձմեռային զգեստապահարանի գլխավոր ուղեկիցն է: Այս և գալիք սեզոնին դիզայներներն առաջարկում են ձեռնոցներին հավելել մորթի: Հատկապես գեղեցիկ են նայվում մորթեպատ զամշե ձեռնոցները: Սակայն, եթե դուք չեք ձգտում ճոխ կերպարի, ապա Fendi-ին, ի ուրախություն կենդանիների պաշտպանների, առաջարկում է արհեստական երկար մորթիով ձեռնոցներ: Նման աքսեսուրներին նախապատվություն տալու կոչ են անում նաև Adam Selman-ը և Ralph Lauren-ը:

600x580600x580

Նորաձև ձեռնոցների գույների և նյութերի խայտաբղետություն

Դիզայներների երևակայությունը ապշեցնում է բազմազանությամբ՝ իր դրսևորումը գտնելով ամենաանսպասելի գաղափարների մեջ ոչ միայն հագուստի, այլև ձեռնոցների պարագայում։ Ահա արդեն մի քանի սեզոն է, ինչ որպես տրենդ նախկինի նման մնում է կաշին։ Ընդ որում, եթե էկզոտիկ բնական կաշիները ձեր գրպանի համար թանկ են, ապա արհեստականը լիովին ընդունվում է՝ որպես խնայողական տարբերակ։ Բացի այդ, գալիք սեզոնում նորաձևության գուշակները փորձում են կոտրել ձմեռային կերպարների մոխրագունը՝ առաջարկելով կրել տարբեր գույների ու նյութերից պատրաստված ձեռնոցներ՝ սկսած կոպիտ կաշվից, վերջացած կապրոնով, գործվածքով կամ բարակ տրիկոտաժով, որոնք կարելի է հագնել ոչ միայն վերարկուի կամ բաճկոնի, այլև պիջակների և թիկնոցների հետ։ Անսովոր ձեռնոցներով կերպարը խայտաբղետ դարձնել խորհուրդ են տալիս Bally-ն, Lanvin-ը, Prada-ն, Versace-ն, Chapurin-ը, Oscar de la Renta-ն, Balenciaga-ն։

Աղբյուր` LADYNEWS.am

600x580600x580

600x580600x580

Դիտվել է 14756 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

4 կարճ սանրվածք, որոնք նորաձև կլինեն 2026 թվականին

23.01.2026
Նոր տարվա սկզբին միշտ ցանկանում ես ազատվել ավելորդ բաներից և թարմություն մտցնել. իսկ ինչպե՞ս եք նայում նոր, թարմ կերպար ունենալու գաղափարին։

Cloud Dancer մուշտակը 2026 թվականի ձմռան ամենաշքեղ թրենդն է

16.01.2026
Եթե մեկ տարի առաջ ձմռան երկրորդ կեսի համար լավագույն ընտրությունը համարվում էր վառ և փափուկ մուշտակը, ապա այս տարի նորաձևության սիրահարները որոշել են 2026 թվականի գլխավոր գույնի մորթի կրել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2026 10:33
Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա Արինա Սաբալենկան լուսանկարվել է Vogue ամսագրի թվային շապիկի համար, որտեղ նա պատմել է հոր և նախկին ընկերոջ մահվան հետ կապված իր ապրումների, ինչպես նաև Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ իր նշանադրության մանրամասների մասին։
19-05-2026 10:25
Կաննի 79-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Chopard Miracle Gala գալա երեկոն: Հյուրերի թվում էին Բելլա Հադիդը և նրա մայրը՝ Յոլանդան, Ադրիանա Լիման, Կարլա Բրունին, Դեմի Մուրը, Դիտա ֆոն Թիզը, Եվա Հերցիգովան և Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը:
19-05-2026 09:36
Ուկրաինացի արտիստներ Նաստյա Կամենսկիխը և Պոտապը (իսկական անունը՝ Ալեքսեյ Պոտապենկո), որոնք այս ամսվա սկզբին հայտարարել էին իրենց բաժանման մասին, հայտարարել են ինը տարվա ընդմիջումից հետո վերամիավորման մասին։ Արտիստները լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։
19-05-2026 09:31
49-ամյա երգչուհի Շակիրան բողոքարկել է Իսպանիայի հարկերից խուսափելու գործով դատարանի որոշումը, որի շրջանակներում նախկինում նա վճարել էր 15 միլիոն եվրո, և հաղթել։ Այժմ երգչուհին իր գումարը տոկոսներով հետ կստանա, հաղորդում է Rolling Stone-ը։
19-05-2026 02:29
Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, փոխել է իր կերպարը և շիկահեր դարձել՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին իր ելույթի համար։ Համացանցում քննարկվում է Ռոդրիգեսի նոր կերպարը, համեմատություններ են արվում Քիմ Քարդաշյանի հետ, ով նախկինում նույնպես մոխրագույն շիկահեր էր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 682 անգամ
13.05.2026
Դիտվել է 465 անգամ
15.05.2026
Դիտվել է 345 անգամ
19.05.2026
Դիտվել է 158 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster