Versace-ի գարուն-ամառ 2016 հավաքածուն. Միլանի նորաձևության շաբաթ
28.09.2015
Թերևս նորաձևությունից հեռու մարդն անգամ գիտե, թե ով է Դոնափելա Վերսաչին։ Ինքնատիպ շիկահերը հանրահայտ է բաց, սակայն ոճային շրջազգեստների հանդեպ իր սիրով և հասարակությունը խելքահան է անում իր արտաքին կերպարափոխություններով։ Versace Տան նոր հավաքածուն մի փոքր անսովոր է ստացվել ապրանքանիշի համար։
Միլանում կայացած նորաձևության շաբաթվա շրջանակներում կայացել է Versace-ի գարուն-ամառ 2016 հավաքածուի ցուցադրությունը։ Նարաձևության տան գլխավոր դիզայները և ֆեշն աշխարհի կարևորագույն դեմքերից մեկը՝ Դոնաթելա Վերսաչին հավաքվածներին զարմացրեց իր բավականին զսպվածությամբ, եթե համեմատելու լինենք նրա նախորդ ստեղծագործությունների հետ։
Versace ss 2016 հավաքածուն միանշանակ է, առանց թաքնված բովանդակության․ կայուն ռազմական ոճ՝ գումարած անկեղծության մի քանի կաթիլ։ Թվում է, թե դիզայներն օգտագործել է ռազմական ողջ զինանացը․ այստեղ կան թե մեծ չափի բաճկոններ, թե ավազի գույնի խիստ շրջազգեստներ, թե, անգամ, կիսաթափանցիկ ամառային զգեստներ՝ «պաշտպանական» նախշերով։
Խիստ, կանացի և մի փոքր ագրեսիվ․ այսպիսին է նորաձևության տան նոր հավաքածուն։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9296 անգամ
Читать на русском
|