|
Dolce&Gabbana-ն թողարկել է Սոֆի Լորենին նվիրված շրթներկ
24.09.2015
Իտալական կինոյի թագուհին դարձել է գեղեցկության միջոցի արտադրման ներշնչանքի աղբյուր:
Սեպտեմբերի 20-ին համաշխարհային կինոյի լեգենդ, իտալուհի Սոֆի Լորենը նշեց իր տարեդարձը: Աստղի 81-ամյակի նախօրեին Dolce&Gabbana ապրանքանիշը, որը հայտնի է իտալական ավանդական արժեքների նկատմամբ իր հոգատար վերաբերմունքով, ներկայացրել է նոր արտադրանք` Սոֆի Լորինի անվամբ շրթներկ:
Գովազդում ասվում է. «Սա ավելին է, քան պարզապես շրթներկը: Սա Sophia Loren No1 է: Նրա գույնն է, նրա խորհրդանիշը: Սա Սոֆիին բնորոշ գույնն է, ով գեղեցկության ու ոճի համաշխարհային չափանիշն է, բոլոր իտալացի կանանց ու նրանց կրքի կենդանի խորհրդանիշը: Երբ Սոֆին ժպտում է, ողջ Իտալիան ժպտում է նրա հետ»:

Ինչպես հայտնի է, հենց շրթներկն է համարվում Dolce&Gabbana Make Up հոսքագծի գլխավոր շեշտադրումը: Ապրանքանիշը, որը քաջատեղյակ է կանացի սեքսուալության ողջ նրբություններին, այս սեզոնում ներկայացրել է իրական զգացմունքայնության նոր տեսլական. Sophia Loren No1-ն լրացնում է Dolce&Gabbana-ի բաց դարչնագույն շրթներիկերի հավաքածուն՝ հասած բալի իր կարմավարդագույն երանգով, որը ստեղծվել է դերասանուհու անմիջական մասնակցությամբ:

Նորությունը ներկայացված է յուրահատուկ ձևաչափով. ոսկյա պատյանը կրկնում է Dolce&Gabbana Make Up շրթներկի դասական գծերը, որի վրա սև գույնով պատկերված է սոֆի Լորենի ինքնագիրը:

Սոֆի Լորենը Sophia Loren No1-ի գովազդում
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7117 անգամ
Читать на русском
|