Ոճի ստեղծման 10 կանոն Կոկո Շանելից
23.09.2015
Քսան տարեկանում ձեր դեմքը տալիս է բնությունը, իսկ երեսունում՝ այն կերտում է կյանքը, սակայն հիսունում պետք է դրան արժանանաք դուք․․․ Ոչինչ այնքան չի ծերացնում, որքան երիտասարդանալու ձգտումը։ Հիսունից հետո ոչ ոք արդեն երիտասարդ չէ։ Սակայն գիտեմ հիսուն տարեկանների, ովքեր ավելի գրավիչ են, քան վատ խնամված երիտասարդ կանայք։
Այս համոզմունքին էր Կոկո Շանելը։
Ինքը՝ Շանելը նման էր հավերժ փայլատակող դեռհասի։ Նա ողջ կյանքը կշռում էր այնքան, որքան քսան տարեկանում էր։ Կոկոն կանանց ոչ միայն նոր ոճ էր հաղորդում, այլև նոր դեմք՝ որպես դարաշրջանի մարմնավորում։
1. Տաբատը կնոջը դարձնում է ավելի ազատ։
2. Կատարյալ կիսաշրջազգեստը պետք է ծածկի ծնկները։
3. Աքսեսուրները պետք է շատ լինեն․ որքան շատ՝ այնքան լավ։
4. Կատարյալ կոստյումն իր մեջ ներառում է թե կանացին, թե տղամարդկայինը։
5. Ոճային կոշիկը կարող է լինել երկգույն։
6. Պայուսակը պետք է թոկով լինի, որպեսզի ձեռքերն ազատ մնան։
7. Խոնարհվեք փոքրիկ սև շրջազգեստներին։
8. Բաճկոնները պետք է թեթև լինեն։
9. Ճոխությունը պեռք է հարմար լինի, հակառակ դեպքում՝ դա ճոխություն չէ։
10. Օծանելիքը նույնպես հագուստ է։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6935 անգամ
Читать на русском
|