|
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի երրորդ մասը էկրան չի բարձրանա
18.09.2015
Այս տարվա մայիսին «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի և սերիալի բազմամիլիոն երկրպագուները ցնծության մեջ էին: Քերի Բրեդշոուի դերակատարուհի Սառա Ջեսիկա Փարքերը համացանցում լուսանկար տեղադրեց և ոչ երիկիմաստ ակնարկեց, որ «Սեքսը մեծ քաղաքում-3»-ի նկարահանումները սկսվել են: Սակայն մարդիկ իզուր էին հույս փայփայում: Օրերս դերասանուհին պատմել է, որ ֆիլմն էկրան չի բարձրանա:
Սառա Ջեսիկա Փարքերը մասնակցել է Մեթա Լաուերի շոուին, որտեղ պատմել է, որ մենք չպետք է հույս փայփայենք, որ չորս ընկերուհիների պատմության շարունակությունը մոտ ժամանակում էկրան կբարձրանա:

«Մենք շատ ենք զրուցում այդ մասին: Ես և Մայքլ Պատրիկ Քինգը, եթե ինչ-որ ժամանակ կարողանանք պատմել այդ պատմությունը, ապա կանենք դա: Սակայն իրականությունն այն է, որ մենք գաղափար չունենք, թե դա երբ տեղի կունենա»,-ասել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Սառա Ջեսիկա Փարքերը Instagram-ում լուսանկար էր տեղադրել, որը մակագրել էր այսպես.
«Դե ինչ, կարծում եմ մենք կատվին պարկից դուրս ենք թողել (կամ էլ՝ թղթե տոպրակից): Ինչպես միշտ, մենք ձեզ հետ կկիսվենք բոլոր մանրամասներով, որոնցով կկարողանանք: Իսկ առայժմ ես լռություն կպահպանեմ»:

Դերասանուհու երկրպագուները անմիջապես հասկացել էին, որ խոսքը գնում է «Սեքսը մեծ քաղաքում»-ի նկարահանումների շարունակության մասին է: Սակայն ինչպես արդեն գիտենք, ոչ մի նկարահանում էլ չի սկսվել: Եվ փաստ չէ, որ երբևիցե կսկսվեն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7802 անգամ
Читать на русском
|