|
Քայլի Ջեները գնում է քույրերի հետքերով (ֆոտոշարք)
11.09.2015
Քայլի Ջեները՝ Քարդաշյան ընտանիքի վառ ներկայացուցիչներից մեկը, զբաղվում է նույն բանով, ինչով որ իր քույրերը՝ ինքնասիրահարվածությամբ և հանրության համար մերկանալով: Այս անգամ՝ Galore ամսագրի համար:
Ըստ երևույթին երկար սպասեցնել չի տա այն օրը, երբ 18-ամյա Քայլի Ջեները, մեծ քրոջ օրինակով, կթողարկի սեփական սեքս-տեսաերիզը, հնարավոր է՝ ներկայիս զուգընկեր ռեպեր Tyga-ի հետ:
Կարծես թե շատ վաղ քարդաշյանների ընտանիքն ի ցույց դրեց իր նոր «բրենդը»: Աղջիկը գրեթե ամեն օր նախանձելի հետևողականությամբ հայտնվում է բարձրաշխարհիկ նորություններում:
Ինչպես նշում են բազմաթիվ լրագրողներ, հանրահայտ ընտանիքի նոր արտադրանքը դեռևս հիշեցնում է դատարկ տիկնիկի՝ խիստ ճշգրտորեն կրկնօրինակելով մեծ քրոջը՝ Քիմ Քարդաշյանին: Այժմ էլ Քիմի քույրը հայտնվել է Galore հրատարակության ֆոտոշարքում, իսկ նկարահանումն իրականացրել է աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը՝ Թերի Ռիչարդսոնը:

Ամսագրի շապիկին Քայլին լուսանկարվել է ճերմակ ետնապատկերի վրա՝ ներքնազգեստով: Վերնագիրը տեղեկացնում է. «Միակ բանը, որ նրա առումով անկանխատեսելի է այն է, որ նա լիովին անկանխատեսելի է»:
«Իրականում ես չեմ ցանկանում լինել 18-ամյա: Ես կցանակնայի, որ մինչև կյանքիս վերջը մնայի 17 տարեկան, բոլորովին չեմ ցանկանում մեծանալ: Միշտ դեռահաս լինելն այնքան ցանկալի է, սակայն իմ կյանքի կերպը ինձ ստիպեց շուտ մեծանալ»,-հարցազրույցի ժամանակ հայտարարել է ժամերով մեծացող աղջնակը:

Ջեները պատմել է նաև, որ թողարկելու է իր սեփական վեբ կայքը, որտեղ տեղադրելու է տարբեր ուսուցողական տեսանյութեր, այդ թվում՝ այն մասին, թե ինչպես ունենալ այնպիսի արտահայտիչ շուրթեր, ինչպիսին իրենն են:
Աղբյուր` LADYNEWS.am



 






Դիտվել է 9367 անգամ
Читать на русском
|