Արդեն մի քանի տարի է, ինչ երգչուհի Սիլվա Հակոբյանի երգերը գողանում են: LN-ի հետ զրույցում երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը պատմեց, որ տարբեր երկրներից կատարողներ գրեթե նույնությամբ' փոխելով միայն երգի բառերը, երգում են Սիլվայի գործերը:Ավելին, վերջին շրջանում այդ երգիչները «կրկնօրինակված» երգերը սկսել են շրջանառել տարբեր սոցցանցերում:Հակոբ Հակոբյանի խոսքով՝ գողացված երգերի ցանկը գնալով ընդլայնվում է:Մասնավորապես «Դե գնա» երգի «երկվորյակին» կարող եք տեսնել Սեքիլ (SEKIL) անունով մի երգչի երգացանկում:
«Սիրելու համար» երգն էլ «դուր է եկել» մի բուլղարուհի կատարողի՝ Աննա անունով ...
Իսկ ահա I likeերգը սեփականել է երգչուհի և կոմպոզիտոր ներկայացող Ջենտա Իսմայլին՝ Կոսովոյից:
Սիլվա Հակոբյանի պրոդյուսերի պնդմամբ՝ կրկնօրինակված երգերը Youtube-ում ի հայտ են եկել շատ ավելի ուշ, քան դրանք հնչել են Սիլվայի կատարմամբ:Ընդ որում՝ գողանում են ոչ միայն երաժշտությունը, այլեւ գործիքավորումը: Հակոբ Հակոբյանը նշեց, որ ավելորդ իրարանցումից խուսափելու համար իրենք դատարան չեն դիմել, քանի որ հեղինակային իրավունքի պաշտպանությունը լուրջ դժվարությունների է հանդիպում: Ցանկանում են հասնել գոնե նրան, որ այդ երգիչները նշված երգերը կատարելու դեպքում հղում տան հեղինակին, սոցիալական ցանցերից վերացնեն տեսահոլովակները: Պրոդյուսերի խոսքով՝ դրանք ստվեր են գցում Սիլվայի հեղինակության ու աշխատանքի վրա:
Հիշեցնենք, որ անցած տարի նմանատիպ մեղադրանք էր ներկայացվել Սիլվա Հակոբյանին «Գիշեր» երգի կապակցությամբ:LN-ի հետ զրույցում նրա պրոդյուսերը նշեց, որ իրավաբանական բարդ գործընթացից հետո իրենք կարողացել են ապացուցել, որ դա եղել է սադրանք, երգը գողացված չէ ռուս հեղինակից:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: