Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Լայնեզր գլխարկները՝ ամենօրյա ոճով

07.09.2015

Վերջին տարիներին նորաձևվություն են վերադարձել կանացի լայնեզր գլխարկները, այսպես ասած, կովբոյական ոճով։

Սկզբունքորեն լայնեզր գլխարները միշտ են նորաձև եղել, և յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում կգտնվի գոնե մեկ այդպիսի գլխարկ։ Այն հանդես է գալիս ոչ միայն որպես աքսեսուար, այլև ամռանը պաշտպանում է արևի ճառագակթներից, իսկ ձմռանը՝ ցրտից, հաջող կերպով ամբողջացնում է կերպարը և վերջինս դարձնում անմոռանալի ու խորհրդավոր։

Ներկայումս լայնեզր գլխարկների առնչությամբ դիզայներական լուծումներն ամենաբազմազանն են․ դրանք տարբերվում են իրենց ձևով, կտորով, ոճով, չափերով։ Կարող են կարված լինել կաշվից, ծղոտից, տեքստիլից, քաշմիրից և համանման նյութերից։ Ներկայացվում են տարբեր կերպարներով՝ նրբագեղ ֆրանսուհու, աղջիկ-կովբոյի, հասարակ գեղջուկի, շոու-բիզնեսի աստղի։ Սակայն յուրաքանչյուր գլխարկին պետք է ընտրել համապատասխան հագուստ, որի հետ այն ամենաներդաշնակը կլինի։

600x580

Լայնեզր գլխարկները համապատասխանում են թեթև շրջազգեստներին, բարձրակրունկ կոշիկներին։ Դրանցից որոշները հարմար են ծովափնյա հանգստի համար՝ ամբողջովին պաշտպավելով դեմքն արևից։ Այսպիսի գլխարկները լավ սազում են բարձրահասակ կանանց, քանի որ տեսողականորեն կարճացնում են հասակը։

2015 թվականին առավել արդիկան են, այսպես կոչված, կովբոյական գլխարկները, որոնք հաջող կերպով լրացնում են casual ոճը։ Անկնավում է, որ այս տիպի գլխարկները նորաձև կլինեն նաև 2016 թվականին։ Դրանք խիզախորեն կարելի է կրել ջինսերի, կարճ տաբատների հետ, սակայն գնալով էլ ավելի տարածում են գտնում գեղեցիկ սեռի շրջանում։

 600x580

Մի քանի խորհուրդ՝ լայնեզր գլխարկ ընտրելիս

1. Այն պետք է ներդաշնակի մազերի և հագուստի գույներին։ Շիկահերներին խորհուրդ չի տրվում գնել ամբողջությամբ ճերմակ, դեղին գլխարկներ, կարմրահերներին` կարմիր կամ նարնջագույն, քանի որ դեմքը մասամբ «կկորի»։ Շագանակագույն վարսեր ունեցողները, ինչպես և դիմահարդարման ժամանակ է, իրենց կարող են թույլ տալ գործնականում ցանկացած երանգի։

2. Լայնեզր գլխարկի եզրերը չպետք է գերազանցեն ուսերի լայնքը։

3. Կլոր դեմքով կանայք չպետք է գնեն փոքր գլխարկներ, իսկ փոքր դեմքի պարագայում չարժե ընտրել շատ մեծ գլխարկ, որն էլ ավելի կքողարկի դեմքը։

4. Գլխարկը փորձելիս հայելուն պետք է նայել ողջ հասակով, և ոչ թե միայն դեմքին․ այդ դեպքում դուք լիարժեք կհասկանաք սազո՞ւմ է ձեզ այդ գլխարկը, թե ոչ։

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580


Դիտվել է 15859 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

4 կարճ սանրվածք, որոնք նորաձև կլինեն 2026 թվականին

23.01.2026
Նոր տարվա սկզբին միշտ ցանկանում ես ազատվել ավելորդ բաներից և թարմություն մտցնել. իսկ ինչպե՞ս եք նայում նոր, թարմ կերպար ունենալու գաղափարին։

Cloud Dancer մուշտակը 2026 թվականի ձմռան ամենաշքեղ թրենդն է

16.01.2026
Եթե մեկ տարի առաջ ձմռան երկրորդ կեսի համար լավագույն ընտրությունը համարվում էր վառ և փափուկ մուշտակը, ապա այս տարի նորաձևության սիրահարները որոշել են 2026 թվականի գլխավոր գույնի մորթի կրել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 837 անգամ
01.05.2026
Դիտվել է 346 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster