Անցած հանգստյան օրերին Թեյլոր Սվիֆթն իսկական հաղթարշավ ունեցավ MTV VMA 2015 մրցանակաբաշխության ժամանակ՝ արժանանալով «Տարվա տեսանյութ» գլխավոր մրցանակին։
Նույն օրն աստղը YouTube-ում հրապարակեց իր նոր տեսահոլովակը՝ Wildest Dreams կոմպոզիցիայի հիման վրա։
Երգը դարձել է հինգերորդը՝ ի սատարումն 1989 ալբոմի և արդեն ունեցել է շուրջ 10 միլիոն դիտում։ Տեսանյութի գործողությունները ծավալվում են Աֆրիկայում, այդ իսկ պատճառով պատկերը լրացնում են էկզոտիկ կենդանիներ։
Նշենք, որ ի սատարումն Սվիֆթի 1989 ալբոմի արդեն թողարկվել էին Shake It Off, Blank Space, Style և Bad Blood երգերը։ Դրանցից բոլորն էլ, բացառությամբ Style-ի, գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը։