Եթե դուք հոգնել եք նեղ ջինսերից, որոնք արդեն մի քանի տարի է վաճառատներից չեն պակասում, ապա կարող եք հանգիստ շունչ քաշել։
Այս տարի նորաձևություն են վերադարձել լայն փողքերով տաբատներն ու ջինսերը։ Չնայած շատերը կարծում են, թե լայնափողք տաբատները սազում են միայն նրբագեղ և բարձրահասակ կանանց, շտապենք ցրել այդ մոլորությունը և վստահեցնել, որ այս մոդելը կարող է զարդարել ցանկացած կազմվածք։
Դիզայներներն առաջարկում են բազմապիսի լայնափողք տաբատներից ընտրել ձեզ ավելի հոգեհարազատը՝ կապույտից սկսած մինչև վառ վարդագույնը։ Եթե դուք ցանկանում եք այս մոդելի միջոցով «կորցնել» մեկ-երկու կիլոգրամ, ապա ուշադրություն դարձրեք արտահայտիչ ծալքերով տաբատներին, որոնք տեսողականորեն ձեզ ավելի բարեկազմ կդարձնեն։
Այն կանայք, ովքեր նախընտրում են կարճեցված տարբերակները, կարող են փորձել մինչև կոճերը հասնող լայնափողք տաբատներն ու ջինսերը՝ այս մոդելը 2015-ին հատկապես արդիական է։
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: