|
Աստղերը MTV Video Music Awards-2015-ում․ «մերկ» շրջազգեստների շքերթ
01.09.2015
Լոս Անջելեսում շքեղ կերպով կայացավ MTV Video Music Awards-2015 մրցանակաբաշխությունը։ Կարմիր գորգի վրա աստղերի` Մայլի Սայրուսի, Բրիթնի Սփիրսի և այլոց զգեստները գերազանցեցին բացության բոլոր ռեկորդները։
MTV Video Music Awards մրցանակբաշխությունը շոու բիզնեսի ոլորտի ամենանշանակալի իրադարձություններից մեկն է․ կարմիր գորգի վրա հավաքվում են առաջին մեծության բոլոր աստղերը, ովքեր ցուցադրում են, հիրավի, տպավորիչ (և հրահրիչ) շրջազգեստներ, իսկ բեմում համաշխարհային հռչակ ունեցող արտիստները հանրության համար ներկայացնում են անմոռանալի շոու։
Երկու տարի առաջ հենց այս մրցանակաբաշխության ժամանակ էր, որ Մայլի Սայրուսը հանրությանը ցնցեց իր կերպարով, իսկ այս տարի երգչուհուն, շնորհիվ իր ․«մերկ» հագուստի և պահվածքի, կրկին հաջողվեց դառնալ երեկոյի գլխավոր հերոսուհին։

Շիկահերը, ում վիճակված էր հանդիսության վարողի դերը, իր պատասխանատու առաքելությանը նախապատրաստվել էր հանգամանալի և աշխատել էր զարմացնել հավաքվածներին՝ լուսանկարիչների առջև հայտնվելով գրեթե մերկ։
Երեկոյի ընթացքում երգչուհին քանիցս փոխեց հագուստը՝ մեկը մեկից խելահեղ և հանդիսատեսին շշմեցրեց բեմում իր պահվածքով (երգ ներկայացրեց մարիխուանայի մասին, մերկացրեց կուրծքը, ցուցադրեց, թե ինչպես դուրս հանած լեզվով պարել)։

Ի դեպ, միայն Սայրուսը չէր այդ երեկո հագնվել «Որքան քիչ, այնքան լավ» սկզբունքով՝ անհավանական բացվածքներ կրծքի շրջանում, թափանցիկ կիսաշրջազգեստներ, գերկարճ շրջազգեստներ․ աստղերին հաջողվեց զարմացնել երկրպագուներին իրենց անկաշկանդվածությամբ։
Որքան էլ տարօրինակ է, սակայն հղի Քիմ Քարդաշյանն այս անգամ բավականին համեստ տեսք ուներ՝ ձիթապտղի գույնով իր փակ շրջազգետսով։ Ռեալի-շոուի աստղը եկել էր սատարելու իր ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, ով այդ երեկո արժանացավ ակնառու նվաճումների համար մրցանակին։ Թեյլոր Սվիֆթի ձեռքից ստանալով մրցանակը, երգիչը երկարաշունչ շնորհակալական ճառ ասաց և հայտարարեց 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին։ Հայտնի չէ՝ երգիչը կատակե՞լ է, թե՞ ոչ։

Մրցանակաբաշխության գագաթնակետը եղավ Թեյլոր Սվիֆթը, ով հաղթեց չորս անվանակարգում, այդ թվում գլխավոր՝ «Տարվա տեսանյութի» համար։
MTV Video Music Awards մրցանաակբաշխությանը մասնակցած աստղերի կերպարներին ծանոթացեք ստորև։
Աղբյուր` LADYNEWS.am















Դիտվել է 11730 անգամ
Читать на русском
|