5 արդյունավետ դիմակ՝ տնային պայմաններում
25.08.2015
Դեմքի համար նախատեսված դիմակներն օգնում են արագ և արդյունավետ խոնավացնել, մաքրել կամ հանգստացնել բորբոքված մաշկը:
Դրանց ընտրում են անհատական յուրահատկությունները հաշվի առնելով. այսպես՝ չոր և մանր կնճիռների առաջացմանը հակված մաշկին նպատակահարմար է սնուցող դիմակը, իսկ յուղոտին՝ ծակոտիները նեղացնող: Եթե ծանր աշխատանքային օրվանից կամ անքուն գիշերից հետո դուք ստիված եք շքեղ տեսքով ներկայանալ երեկոյան բաձրաշխարհիկ հանդիսության, կենսունակություն հաղորդող դիմակը «կջնջի» հոգնածության հետքերը, մաշկը կդարձնի թարմ և շողացող:
1. Խնձորից ու վարսակից դիմակ
Մաքրեք խնձորի կեղևը և անցկացրեք քերիչով: Ավելացրեք 1 ճաշի գդալ կաթ և 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ։ Թողեք մնա 5 րոպե և քսեք դեմքին։ Դիմակը հրաշալի կերպով մաշկը կհարստացնի վիտամիններով։
2. Բանանով դիմակ
Մեկ հասած բանանը տրորեք պատառաքաղով և խառնեք 1 թեյի գդալ յուղոտ սերուցքի հետ։ Քսեք դեմքին՝ պահելով 15-20 րոպե, որից հետո լվացեք։ Դիմակը խոնավացնում է չոր մաշկը։
3. Կաղամբով դիմակ
Կաղամբի մի քանի թերթ անցկացրեք մսաղացով։ Ստացված զանգվածը քսեք դեմքին և պահեք 20-30 րոպե։ Այնուհետև լվացեք։ Այս դիմակը խորհուրդ է տրվում ծերացող մաշկին։
4. Թթխմորով դիմակ
100 գրամ թթխմորը բացեք ջրով՝ ստանալով թթվասերի խտութան զանգված։ Քսեք դեմքին և լվացեք 15 րոպե անց։ Դիմակը մաշկին առաձգականություն կհաղորդի։
5. Կարտոֆիլով դիմակ
Կարտոֆիլը խաշեք, մաքրեք և ճխլեք՝ ավելացնելով 1 թեյի գդալ կաթ և ձվի դեղնուց։ Տաք զանգվածը հաստ շերտով քսեք դեմքին և պարանոցին։ Պահեք 20-25 րոպե, որից հետո լվացեք սառը ջրով։ Մաշկը չի թեփոտի։
Ուշարություն․ դիմակները կիրառեք շաբաթական 2-3 անգամից ոչ ավելի։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10400 անգամ
Читать на русском
|