|
Լեդի ԳաԳան կազմակերպել է լող՝ արյան մեջ
21.08.2015
Ըստ երևույթին ամերիկացի երգչուհի Լեդի ԳաԳան չափից դուրս ուրախ է, որ դեր է ստացել «Հոթել»՝ «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի հինգերորդ եթերաշրջանում։
Իր նորաթուխ գործընկերների համար ԳաԳան կազմակերպել է թեմատիկ երեկո, որտեղ ներառել է նաև լող՝ «արյան» մեջ (բարեբախտաբար ոչ իրական)։ Լուսանկարն աստղը տեղադրել է Instagram-ի իր էջում։
Ճիշտ է, սարսափ-երեկոյի համար ԳաԳան հագել է բավականին զուսպ և յուրահատուկ զգեստ։ Փոխարենը հյուրերի համար լողավազանի ջուրը հանրահայտ երգչուհին կարգադրել է ներկել այնպես, որ այն արյուն հիշեցնի։

«Երեկ ես երազ տեսա, որտեղ «Հոթել»-ի ամբողջ թիմը ԳաԳայի տանն էր և կեսգիշերին լող էր տալիս նրա լողավազանում, որտեղ ջուրը հատուկ մեզ համար կարմիր էին ներկել։ Սպասեք մեկ րոպե, դա երազ չէր․․․Դա իրականում է տեղի ունեցել»,- Twitter-ում իր տպավորություններն է կիսել ռեժիսոր Ռայն Մերֆին։
«Լեդի ԳաԳան այն է, ում մասին ես երազում էի, նույնիսկ՝ ավելին։ Նա այս դերի համար հիաշալի է, բացարձակ արհեստավարժ և բացառիկ տաղանդ»,-գրել էր նա դրանից մի քանի օր առաջ։

Հիշեցնենք, իր երազների դերը ստանալու համար երգչուհին, իրեն չխնայելով, պարապում է մարզասրահում։ Հեռուստադիտողները նրան սերիալում կտեսնեն արդեն այս տարվա հոկտեմբերին։
Աղբյուր` LADYNEWS.am

 
 
Դիտվել է 9734 անգամ
Читать на русском
|