Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Կնոջ համար անհրաժեշտ 10 հիմնական մթերքները

12.08.2015

Փաստ է, որ կնոջ օրգանիզմը էականորեն տարբերվում է տղամարդունից: Նրանք տարբեր մթերքներ են սիրում, և դա պատահական չէ, չէ՞ որ երկուսի պահանջները լիովին տարպեր են: Կան մթերքներ, որոնք կինը պարզապես պարտավոր է ուտել կանոնավոր կերպով: Դրանք 10-ն են:

Ձուկ. Ձուկը արունակում է մեծ քանակությամբ յոդ և ֆոսֆոր, վիտամի D և անտիօքսիդանտներ: Հատկապես թույլ սեռի ներկայացուցիչների համար կարևոր են Օմեգա-3-ի յուղային թթուները (դրանք ձկան մեջ շատ են), հատկապես ոչ երիտասարդ տարիքում: Ձուկը կանխարգելում է սիրտանոթային հիվանդությունները և բարձրացնում սերոտոինի մակարդակը՝ ինչը լավացնում է տրամադրությունը, զերծ պահում դեպրեսիաներից և անքնությունից, իսկ դա գեղեցկության գլխավոր գրավականն է: Ձուկը լավացնում է մաշկը և կալցիումի աղվբուր է, ինչն անհրաժեշտ է մեր մազերի և եղունգների համար:

600x580600x580

Վարսակի շիլան և թեփը մտնում են իրենց արտաքին տեսքի մասին հոգ տանող կանանց համար անհրաժեշտ սննդակարգի մեջ: Վարսակի ձավարը դուրս է մղում խոլեստերինը և այլ վնասակար նյութերը, վերացնում հիպերտոնիան և կանխարգելում է սրտի ինֆարկտը: Իդեալական տարբերակ է վարսակի թեփը:

Հատապտուղներ: Բոլորին հայտնի է հատապտուղների հրաշագործ ազդեցությունը, ընդ որում՝ ցանկացած հատապտղի, և մենք ամռանը փորձում ենք հնարավորինս շատ հատապտուղ ուտել, ինչպես նաև՝ սառեցնել ձմռան համար:

600x580600x580

Հատապտուղները վիտամինների, հակաօքսիդանտների գերհարուստ պաշար ունեն և, հետևաբար, առողջության, աշխույժության, դեմքի լավ գույնի և գեղեցիկ կառուցվածքի գրավական են: Դրանք բոլորը, հատկապես հապալասը, օգնում են պահպանել տեսողությունը, իսկ ելակն ու ազնվամորին բուժում են անգամ քաղցկեղը: Հաղարջը C վիտամինի հարուստ աղբյուր է:

Նոր կամ քաղցր կարտոֆիլն անփոխարինելի է շաքարախտի դեմ պայքարում և պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և հակաօքսիդանտներ: Այն առավել օգտակար է եփել առանց կճեպը մաքրելու:

600x580

Ընկույզ: Օրեկան 3-4 հատ ընկույզը շատ կարևոր է կանանց սննդակարգի համար: Ճիշտ է, ընկույզը մեծ քանակությամբ ճարպ է պարունակում, սակայն դրանք հենց այն ճարպերն են, որոնք օգնում են նիհարել (սակայն շատ ուտելուց դրանք ևս գիրացնում են): Նուշը և բրազիլական ընկույզը պարունակում են մեծ քանակությամբ կալցիում: Դրանից բացի բոլոր տեսակի ընկույզների մեջ կա սելենիում, որը կանխարգելում է քաղցկեղը: Ընկույզը լավ է նաև շաքարախտի, հիպերտոնիկների, ասթմայի և արթրիտի, նյարդային և լյարդի հիվանդությունների համար: Դրանք օրգանիզմին կենունակություն են տալիս և ամրացնում իմունիտետը:

600x580600x580

Ավոկադո: Ավոկադոն մեծ քանակությամն վիտամիններ, հակաօքսիդանտներ և միկրոտարրեր է պարունակում, իսկ դրանում պարունակող ճարպը իր բաղադրությամբ շատ մոտ է մարդու մաշկի ճարպին, ինչի հետևանքով մաշկը երկար ժամանակ երիտասարդ է մնում: Նյութափոխանակության համար ավոկադոն նույնպես շատ կարևոր է:

Ձու: Ձուն յուրահատուկ բաղադրություն ունի, այն պարունակում է բազմաթիվ սննդարար բաղկացուցիչներ, հետևաբար մաշկի և մազերի վրա շատ դրական ազդեցություն է ունենում: Դեղնուցը հարուստ է կարևոր ճարպաթթուներով, սպիտակուցը օգտագործվում է շատ դիետաներում, այն օգտակար է և ունի համեմատաբար քիչ կալորիականություն:

600x580600x580

Կանաչեղեն: Հազարը, սպանախը, բրոկկոլին, կաղամբը պարունակում են շատ քիչ կալորիականություն և մեծ քանակությամբ միկրոտարրեր և վիտամիններ: Քլորոֆիլը շատ ուժեղ հակաօքսիդանտ է:

600x580600x580

Կակաո: Կակաոն բարձրացնում է տրամադրությունը և լավացնում գլխուղեղի աշխատանքը, այն  բարձրացնում է կենսունակությունը և մաշկին թարմություն հաղորդում, ինչպես նաև թեթևացնում է նախադաշտանային ախտանիշը:

Կեֆիրը և մածունը կալցիումի մեծ աղբյուր են, լավ են մազերի և եղունգների համար, կարգավորում են աղեստամոքսային համակարգի աշխատանքը, ինչը ոչ պակաս կարևոր է օրգանիզմի, լավ ինքնազգացողության և գեղեցկության համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20170 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1072 անգամ
20.10.2026
Դիտվել է 268 անգամ
21.10.2026
Դիտվել է 217 անգամ
22.10.2026
Դիտվել է 152 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster