Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է մասնակցել Spice Girls-ի վերականգնմանը

11.08.2015

Spice Girls խումբը հայտարարել է իր վերականգնման մասին, սակայն առանց Վիկտորիա
Բեքհեմի։

2016 թվականին 90-ականների ամենահայտնի խումբը նշելու է իր հիմնադրման և առաջին՝ Wannabe, երգի թողարկման 20-ամյակը։ Ջերի Հոլիուելը, Էմա Բանթոնը, Մել Սին և Մել Բին արդեն պատրաստվում են առաջիկա շուրջերկրյա հյուրախաղերին, իսկ ահա Վիկտորիան կտրականապես հրաժարվել է մասնակցել դրան։

600x580

Spice Girls-ի նախկին երգչուհու խեսքերով, երգեցողությունն իրեն արդեն չի հետաքրքրում։ «Վիկտորիան լավ հարաբերություններ է պահպանում խմբի մյուս աղջիկների հետ և անկեղծորեն նրանց հաջողություն է մաղթում, սակայն այժմ նա իր ողջ ուշադրությունը ցանկանում է կենտրոնացնել իր նորաձևության ապրանքանիշի և ընտանիքի վրա»,-ասել է Վիկտորիային մոտ կանգնած աղբյուրը։

600x580

Հիշեցնենք, որ Ջերի Հոլիուելը առաջինն է հեռացել խմբից 1998 թվականին, որից հետո համույթը որոշ ժամանակ գույություն ուներ որպես քառյակ, մինչև որ 2001 թվականին վերջնականապես կազմալուծվեց։ 2012 թվականին խումբը միավորվեց՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի փակման արարողությանը հանդես գալու համար։

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

Դիտվել է 9367 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երջանիկ ԴիԿապրիոն, վերափոխված Հադիդը և համարձակ Կլումը գեցեցիկ բացեցին Կաննի կինոփառատոնը

14.05.2025
Կաննի 78-րդ կինոփառատոնը պաշտոնապես բացվեց։ Մեզ սպասում են կինոյի տասնմեկ օր, գեղեցկություն կարմիր գորգի վրա և տասնյակ պրեմիերաներ։ 

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպելու գլխավոր կասկածյալը «հանկարծամահ է եղել»

29.04.2025
Գողության դեպքից անցել է գրեթե 9 տարի։ Շատ շուտով հանցագործները պատասխան կտան իրենց գործողությունների համար, բայց նրանցից ոչ բոլորն էր վիճակված ապրել մինչև դատավարությունը։

Արյունոտված Բելլա Հադիդին նկատել են Փարիզի կենտրոնում. ահա թե ինչ է պատահել

15.04.2025
Ջարդված մոտոցիկլետ, արյուն ասֆալտին, ցնցված ամբոխ և ձեռքերին ու ոտքերին կտրվածքներով թոփ-մոդել․ պատկեր, որը թույլ նյարդերով մարդկանց համար չէ, բայց այն է, ինչ փարիզեցիները տեսան իրենց պատուհաններից:

44-ամյա Քիմ Քարդաշյանը վարտիքով կանգնել է խանութի դրամարկղի հետևում

05.04.2025
44-ամյա Քիմ Քարդաշյանը հայտարարել է Լոս Անջելեսում իր Skims ապրանքանիշի առաջատար խանութի բացման մասին։

Մելանյա Թրամփի հարսանյաց զգեստը վաճառքի է հանվել սկզբնականի կես գնով

26.03.2025
Համացանցում քննարկում են պտտվող այն լուրը, որ eBay-ում ենթադրաբար վաճառվում է Մելանյա Թրամփի Dior–ի հարսանյաց զգեստը՝ կարված դիզայներ Ջոն Գալիանոնի կողմից։

Ոչ միայն փաստերի իմացություն. խելացի մարդու 7 բնորոշիչ

07.03.2025
Ի՞նչն է մարդուն իսկապես խելացի դարձնում: Կարելի է ենթադրել, որ բարձր IQ–ն, էրուդիցիան և բարդ խնդիրներ լուծելու կարողությունը։ Բայց իրականում ինտելեկտը միայն գլխում արագ հաշվարկելու կամ շատ փաստեր հիշելու կարողությունը չէ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2025 08:53
Ամերիկացի և իտալացի գիտնականների խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինու, հատապտուղների և շոկոլադի մեջ պարունակվող ռեսվերտրոլ հակաօքսիդանտը չի ազդում մարդու կյանքի տևողության վրա և չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների և ուռուցքների առաջացման ռիսկը: Համաձայն Հարվարդի համալսարանի և ԱՄՆ-ի Ազգային առողջապահության ինստիտուտի գիտնականների կողմից կատարված հետազոտության՝ ռեսվերատրոլը դանդաղեցնում է ծերացումը մկների մոտ: Սակայն նոր հետազոտությունը չի հայտնաբերել նման կապ ռեսվերտրոլ պարունակող սննդամթերքի օգտագործման և մարդու առողջության միջև:
19-05-2025 08:41
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողների ծագումը և կենսակերպը կարող են ազդել նրանց երեխաների մոտ առաջացող նոր գենետիկական փոփոխությունների հաճախականության և տեսակի վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նախնիների տարբեր խմբեր ունեն փոքր տարբերություններ երեխաներին փոխանցվող նոր գենետիկական մուտացիաների քանակում. օրինակ, միջինում եվրոպական, ամերիկյան և հարավասիական խմբերում մեկ սերնդին բաժին էր ընկնում մոտ 64 նոր մուտացիա, համեմատած աֆրիկյան խմբերի մոտավորապես 67-ի հետ։
19-05-2025 08:34
ԱՄՆ-ում բժիշկներն առաջինն են եղել, որոնք երեխայի նկատմամբ կիրառել են գեների խմբագրման անհատականացված թերապիա այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է ծանր գենետիկական հիվանդություն, որը վաղ մանկական հասակում սպանում է հիվանդների մոտ կեսին։ Միջազգային հետազոտողները ողջունել են այս ձեռքբերումը որպես կարևոր բժշկական հանգրվան՝ հայտարարելով, որ այն ցուցադրում է մի շարք կործանարար գենետիկական հիվանդությունների բուժման ներուժը՝ տուժած երեխաների ծնվելուց անմիջապես հետո թերի ԴՆԹ-ն վերագրելու միջոցով։
19-05-2025 07:55
Ծաղկաձորում ընթացող ITF-ի կանանց վարկանիշային մրցաշարում Անի Ամիրաղյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում, հայ թենիսիստուհին դիտարժան պայքարում, 3 սեթում՝ 2։1 (7-5, 5-7, 7-6) հաշվով առավելության է հասել ռուս Քրիստինա Կրոյտորի նկատմամբ։ Եզրափակիչում Ամիրաղյանի մրցակիցը ռուս Ռադա Զոլոտարևան է։
19-05-2025 02:58
55-ամյա Լորենս Սանչեսը Փարիզում շարունակում է նշել իր առաջիկա ամուսնությունը։ Կանանց նախաամուսնական խնջույքի երկրորդ օրը նա զբոսանավով զբոսնել է Քիմ Քարդաշյանի, Քրիս Ջենների, Քեթի Փերիի և Եվա Լոնգորիայի հետ։ Ականատեսներին հաջողվել է հայտնիներին ֆիքսել տեսանյութում։ Ավելի ուշ Լորենը լուսանկարներով կիսվել է իր սոցիալական ցանցերում։ «Այսքանով՝ վերջ։ Շնորհակալություն աղջիկներ, որ զարմացրեցիք ինձ, աջակցեցիք և հիշեցրեցիք, թե որքան շատ այս պահի կարիքն ունենեի։ Ես սիրում եմ ձեր սրտերն ու ձեր գեղեցիկ էներգիան ավելին, քան կարող եմ բառերով արտահայտել», - գրել է նա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2025
Դիտվել է 718 անգամ
14.05.2025
Դիտվել է 563 անգամ
16.05.2025
Դիտվել է 530 անգամ
15.05.2025
Դիտվել է 432 անգամ
19.05.2025
Դիտվել է 294 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster