Կարճացված տոպերը, որոնք հաղթականորեն նորաձևություն վերադարձան անցյալ տարի, 2015-ի ամռանը շարունակում են իրենց հաղթարշավը։
Քրոփ-տոպերը (Crop top) կարճացված տոպերն ու մայկաներն են, որոնք տեսանելի են դարձնում որովայնի ներքևի հատվածը։ Դեռևս 1984 թվականին Մադոնան այդպիսի տոպով հայտնվեց իր «Lucky star» երգի տեսահոլովակում։ 90-ականներին քրոփ-տոպեր հագնում էին բոլոր հանրահայտ երգչուհիները՝ Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան, Սփայս Գրլզը։
Մեր օրերում նորաձևություն է վերադարձել ձևափոխված քրոփ-տոպը։ Այժմ այն ավելի շատ կանացի ու նրբագեղ է, քան սեքսուալ։ Կարճեցված տոպը կարելի է հագնել ինչպես երեկոյան հանդիպումների ժամանակ, այնպես էլ առօրյայում։ Քրոփ-տոպը հարմար է նաև աշխատավայրում, եթե ընտրեք թևքերով մեդել։
Ինչի՞ հետ հագնել կարճացված տոպը։ Աստղերի համար կատարման առումով ամենահեշտ ու սիրելի տարբերակը կարճացված տոպը նույն երանգով կամ նախշերով կիսաշրջազգեստի կամ տաբատի հետ հագնելն է։ Իրանն անպայմանորեն պետք է բարձրադիր լինի։
Եթե դուք ցանկանում եք ցուցադրել մարզասրահում ձեր քրտնաջան մարզումների արդյունքները, ապա գերապատվությունը տվեք կրծքավանդակային տոպերին։ Հիշեք, որ ամեն ինչի չափավորն է լավ․ կրծքերը կիպ գրկող տոպերի հետ աստղերը համադրում են լայն տաբատներ, իսկ ազատ կաճ տոպերի հետ՝ կիպ ջինսեր։
Շոգ եղանակին աստղային աղջիկները քրոփ-տոպերը հագնում են կարճ տաբատների կամ կիսաշրջազգեստների հետ։
Ներկայացնում ենք 15 ամենամոդայիկ աստղային կերպարները։
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: