Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Մարդկանց 7 տեսակ, որոնցից հարկ է խուսափել

27.07.2015

Բոլորիս քաջ ծանոթ են մարդիկ, որոնք շրջապատում բացասականն են տարածում իրենց ողջ էությամբ։ Նմանատիպ մարդիկ կարող են վատ ազդեցություն ունենալ դեպի հաջողությունը տանող ձեր գործողությունների վրա։ Արդյունքների հասնելու համար դուք պետք է առավելագույն զգոնություն պահպանենք։ Գրգռվածությունը և սթրեսը, որոնք առաջանում են տեսադաշտում այդ տիպի մարդկանց հայտնվելով, ավելորդ խոչընդոտ են դառնում, ուստի նմաններից պետք է հնարավորինս խուսափել։

Ներկայացնում ենք «թունավոր» մարդկանց յոթ տեսակ, որոնց հետ երբեք պետք չէ գործ ունենալ։

1. Մանիպուլյատորները

Այս մարդիկ մանիպուլյացիայի ոլորտի մասնագետներ են: Նրանք շատ լավ  կարողանում են որոշել մարդու թույլ կողմերը և գիտեն, թե որ լծակից պետք է քաշել, որպեսզի մյուսներին ստիպեն անել այն, ինչը ձեռնտու է իրենց:

-Ինչով են վտանգավոր. Այս մարդկանց հետ շփումները բացասաբար են ազդում ձեր համոզմունքների համակարգի և սեփական արժանապատվության զգացումի վրա: Նրանք գտնում են ճանապարհներ ձեզ ստիպելու անել այն, ինչը դուք չեք ցանկանում կատարել, ինչը ձեզ, որպես անհատականություն, ավիրում է: Դուք սկսում եք ապրել ոչ թե ձեր, այլ այդ մարդկանց առաջնահերթություններով և համոզմունքներով

2. Նարգիզներ

Սրանք սեփական կարևորության սրված զգացումով մարդիկ են, ովքեր վարժվել են համարել, որ աշխարհը պտտվում է իրենց առանցքի շուրջ: Նրանք այնքան էլ խորամանկ չեն, ինչպես մանիպուլյատորները, սակայն նույնպես ձգտում են շրջապատի մարդկանց իրենց ենթարկել: Սովորաբար նման մարդկանց ուզում ես ասել. «Դու տիեզերքի կենտրոնը չես»:

-Ինչով են վտանգավոր. Նրանք սևեռված են իրենց և կենտրոնացված՝ միայն իրենց խնդիրների վրա: Ձեր հետաքրքրությունները նրանց բացարձակ չեն հուզում: Նրանք շահագործում են ձեզ, լիովին համոզված են, որ դա շատ բնական է, որովհետև բոլորը պետք է զոհաբերվեն հանուն իրենց:

600x580

3. Թերահավատները

Այս մարդիկ չեն գնահատում այն լավը, ինչ կա իրենց կյանքում: Եթե դուք նրանց ասեք. «Այսօր հրաշալի, արևային եղանակ է», նրանք կպատասխանեն, որ վաղը խոստանում են անձրև և ցուրտ: Եթե նրանց հետ կիսվեք ձեր ուրախությունը, որ սիրելի ֆուտբոլային թիմը դուրս է եկել եզրափակիչ, դուք անմիջապես ի պատասխան կլսեք. «Բայց եզրափակչում, հաստատ, կպարտվեն»:

- Ինչով են վտանգավոր. Այս մադիկ շրջապատողներից խլում են ուրախությունը: Նրանք աշխարհին նայում են բացասաբար, ինչով և վարակում են շուրջբոլորը: Շփվելով այսպիսի մարդկանց հետ, դուք ինքներդ եք սկսում ամեն ինչ մոխրագույն տեսնել:

4․ Քննադատները

Եթե դուք ինչ-որ բան համարեք աչք շոյող և հետաքրքրական, ապա նույնը նրանք կգնահատեն տարօրինակ և անհրապույր: Եթե դուք ինչ-որ մեկին համարեք տաղանդավոր և հեռանկարային, ապա նրանք նույն անձին կորակեն որպես հիմար և անշնորք: Նրանց հարկավոր է մշտապես մեկի հետ բանավիճել, կարծում են, որ իրենց կարծիքը միակ ճիշտն է, իսկ նրանք, ովքեր համամիտ չեն, հիմարներ են:

-Ինչով են վտանգավոր. Նրանք փորձում են ողջ աշխարհը հարմարեցնել իրենց և դա սկսում են շրջապատողներից: Այդ մադիկ չեն հասկանում, որ կյանք առանց դրա էլ հետաքրքիր է, որ բոլոր մարդիկ տարբեր են և յուրաքանչյուրն ունի իր կարծիքը: Նրանք սնվում են բացասական զգացմունքներով, որոնք ստանում են անվերջանալի բանավեճերում:

600x580

5. Երազը սպանողները

Ամեն անգամ, երբ ձեզ մոտ գաղափարներ են ծնվում, այդ մարդիկ ձեզ ասում են, որ դրանց իրականացումն անհնար է: Երբ աշխատում եք ինչ-որ բանի հասնել, նրանք ձեզ ներքև են քաշում: Երբ դուք երազում եք ինչ-որ բանի մասին, նրանք առաջինն են ձեզ տեղեկացնում, որ ձեր երազանքներն անիրականանալի են:

-Ինչով են վտանգավոր. Նրանք սևեռվել են նրա վրա, ինչ այժմ կա, լիովին մերժելով այն, ինչը կարող էր և լինել: Նրանք հեշտորեն կարող են քանդել ձեր ինքնավստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ: Զարգացումն ու ինքնակատարելագործումը հնարավոր են միայն այն դեպքում, երբ մարդը պատրաստ է ինչ-որ նորի:

 6. Երեսպաշտները

Սրանք այն մարդիկ են, որոնցից անընդհատ կեղծավորություն է հորդում: Երբ դուք զվարճալի պատմություն եք պատմում, ի պատասխան նրանցից կլսեք քաղաքավարի ծիծաղ, չնայած նկատում եք, որ իրականում նարնց ծիշաղը չի գալիս: Առերես նրանք ասում են, որ սիրում են ձեզ, իսկ իրականում ծանոթ մարդկանց պատմում են, թե որքան հիմար և տհաճ մարդ եք:

-Ինչով են վտանգավոր. Այդպիսի մարդկանց հետ հարաբերությունները մակերեսային են և անկեղծ չեն: Երբ դուք նրանց օգնության կարիքը զգաք, նրանց ձեր կողքին չեք գտնի: Ձեր հետ ունեցած նրանց ջերմ հարաբերություններն ընդամենը խաբկանք են:

7. Գռեհիկները

Սրանք այն մարդիկ են, որոնք սովորություն ունեն ամեն ինչ անել ամենանահարմար պահին և ամենաանհարմար ձևով: Նրանք ոչնչից չեն զգուշանում: Հաճախ այդպիսի մարդկանց փոխարեն ստիպված ես լինում ամաչել:

-Ինչով են վտանգավոր. Այս մարդիկ ոչ մի չափ ու սահման չեն ճանաչում: Նրանք չեն հարգում այլ մարդկանց զգացմունքները և ցանկացած պահի հեշտորեն կարող են վիրավորել ձեզ:

Եթե հնարավորություն ունեք խուսափելու նրանց հետ շփվելուց, ապա օգտվեք դրանից: Կյանքը բավականին կարճ է, որպեսզի նրանց վրա ծախսեք ձեր ուժերն ու ժամանակը:

 LADYNEWS.am

Դիտվել է 14785 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 793 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster