Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Վարժություններ ինտիմ մկանների համար. Կեգելի մարմնամարզություն

24.07.2015

Հղիությունը և երեխայի ծնունդը, հատկապես, եթե բարդ ընթացք են ունեցել, հաճախ հանգեցնում են մկանների թուլացման և օրգանների իջեցման: Կեգելի հանրահայտ մարմնամարզությունը օգտակար է ոչ միայն սեռական համակարգի առողջության, այլև բժկական առումով՝ թե արգանդի իջվածքի, թե մկանների թուլացման պարագայում: 

Մարմնամարզության էությունը կոնքերի ներքին հատվածի մկանների լարման և ապա` թուլացման մեջ է: Այդպիսի մարմնամարզությունը լավացնում է կյանքի ինտիմ կողմը, պարգևում լավ զգացողություններ, օգնում հեշտ հասնել գագաթնակետին:

Կեգելի մարմնամարզության 5 հանրահայտ վարժությունները

Վարժություն 1

Ելման դիրքը` մեջքի վրա պառկած, ձեռքերը մարմնի երկայանքով, ոտքերը ծնկների հատվածում ծալված: Շնչելիս կոնքերը բարձրացնում ենք վերև մինչև վերջ՝  ուսերն ու ծոծրակը չկտրելով հատակից: Բարձրացնելիս սեղմում ենք ոտքերի արանքի, հետույքի մկանները այնպես, կարծես թե ցանկանում ենք կանխել միզելու գործընթացը: Լարված պահել 5-10 վայրկյան, ապա վերադառնալ ելման դիրք: Կատարել 5-6 անգամ:

600x580

Վարժություն 2

Ելման դիրքը՝ հատակին պառկած: Շնչելիս ծնկից ծալած ոտքերը թեքեք մի կողմ, իսկ գլուխը՝ հակառակ ուղղությամբ, ուսերը հատակից չեն կտրվում: Կարևոր է, որ շրջելիս լարվեն կոնքերի, հետույքի և ոտքերի արանքի մկանները (ինչպես առաջին վարժությունում էր) և լարվածությունը պահել 5-10 վայրկյան: Արտաշնչեք, թուլացրեք մկանները, կատարեք նույնը հակառակ ուղղությամբ: Ընդամենը՝ 4-5 անգամ:

600x580

Վարժություն 3

Կանգնեք դռան բացվածքի մեջ, մեջքն ուղիղ, պարանոցը` վեր ձգված: Շնչելիս աջ ոտքով կատարեք քայլ առաջ`մամինը մի փոքր ետ գցելով՝ ձգելով որովայնի և կրծքավանդակի մկանները, ձեռքերով թեթև բռնվեք դռան շրջանակից: Քայլն անելիս 5-10 վայրկյան լարեք կոնքերի, որովայնի և հետույքի մկանները: Արտաշնչեք և թուլացրեք մկանները: Նույնը կատարեք մյուս ոտքով: Կրկնեք 5-6 անգամ:

Վարժություն 4

Ելման դիրքը՝ նստած, ձեռքերը թույլ ընկած են մարմնի երկայնքով, մեջքն ուղիղ է: Շնչելիս մարմինը պտտեք աջ՝ ձեռքերը մի փոքր տարածելով: Շրջվելիս լարեք կոնքերի, հետույքի, ոտքերի արանքի մկանները՝ լարումը պահելով 5-10 վայրկյան: Արտաշնչելիս թուլացրեք մկանները և վերադարձեք ելման դիրք: Նույնը կրկնեք մյուս ուղղությամբ: Կատարեք վարժությունը 4-5 անգամ՝ երկու ուղղություններով էլ:

Վարժություն 5

Ելման դիրքը՝ պառկած հատակին, ոտքերը ծնկներից ծալված՝ տարածված դեպի կողքեր այնպես, որ կրունկերը միացված լինեն: Ձեռքերը դրեք կոնքերին և աշխատեք ոտքերը բացել հնարավորիս լայն ու առավելագույնս թուլացնել որովայնի ստորին հատվածի մկանները: Այդ դիրքով մնացեք մինչև մկաններում որոշակի անհարմարություն զգալը: Ոտքերը բացելուն զուգահեռ լարեք որովայնի, հետույքի և կոնքերի մկանները: Արտաշնչելիս թուլացեք և ոտքերը բերեք ելման դիրք: Կրկնեք 3-4 անգամ:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 30848 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7265 անգամ
27.04.2026
Դիտվել է 646 անգամ
24.04.2026
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster