Ձեր տղամարդու փողկապը կապելու 6 եղանակ
15.07.2015
Առօրյա վազքի մեջ հաճախ ենք ստիպված լինում ինքներս կապելու աշխատանքի կամ գործարար հանդիպման վազող մեր սիրելիի փողկապը, էլ չենք խոսում՝ անընդհատ շտապող մեր անմիջական ղեկավարի մասին:
Այդ փորձությունն արժանապատվորեն հաղթահարելու համար խորհուրդ ենք տալիս մի փոքր ավելացնել ձեր գիտելիքները փողկապների մասին և ծանոթանալ դրանց կապելու 6 եղանակի:
Նայելով փողկապին, կարելի է առանց սխալվելու գնահատել այն կրողի ճաշակը: Ցանկացած նախշով, գույնով, չափով փողկապ կատարյալ է դիտվում այն պարագայում, երբ աչքի չի զարնում: Ցանկալի արդյունքին կարելի է հասնել ոչ թե նախշերով, այլ կոստյումին համապատասխան փողկապի ճիշտ ընտրությամբ: Ձմռանը, որպես կանոն, կապում են խորքային և մուգ երանգներով փողկապներ, իսկ ամռանը՝ բաց և վառ գույների:
Մինչ օրս լավագույններից մեկը համարվում են իտալական, բնական մետաքսից ձեռքով կարված փողկապները, որոնք լավ են պահում հանգույցը: Երեսպատումը պետք է լինի բացառապես որակյալ բրդե կտորից: Փողկապի լայնքը պետք է համապատասխանի բաճկոնի օձիքների հետ, իսկ նախշով ու չափով՝ ձեր չափսերին:
Հաղթանդամ տղամարդկանց սազում են առավել արտահայտիչ պատկերները և ավելի լայն փողկապները: Փոքրամարմիներին խորհուրդ է տրվում խուսափել խոշոր հանգույցներից և լայն փողկապներից:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8085 անգամ
Читать на русском
|