|
Միրանդա Քերը «կպցրել» է ամենաերիտասարդ միլիարդատիրոջը
14.07.2015
Ըստ լուրերի` ավստրալուհի մոդել Միրանդա Քերը նոր երկրպագու ունի, և նա ոչ միայն տարիքով փոքր է գեղեցկուհուց, այլև ամենաերիտասարդ միլիարդատերն է՝ համաձայն Forbes-ի ցուցակի։
Օրլանդո Բլումի 32-ամյա նախկին կնոջը «բռնացրել» են Snapchat հավելվածի ստեղծող 25-ամյա Էվան Շպիգելի հետ։
«Նրանք նստած էին բարում և սեթևեթում էին միմյանց հետ,-հավաստիացրել է այդ հանդիպման ականատեսը։-Նրանք հմայված էին միմյանցով»։

Միաժամանակ հիշեցնենք այն սկանդալի մասին, որի հերոսը 2015 թվականին դարձավ Շպիգելը։ Gawker կայքը հրապարակել է Էվանի էլեկտրոնային նամակները, որոնք նա ուղարկել էր ուսանողական տարիների «Կապա Սիգմա» եղբայրության ընկերներին։ Դրանց բովանդակությունը պատանուն բնորոշում էին ոչ լավ կողմերով․ մասնավորապես նա անվանարկում էր Սթենֆորդի համալսարանի ուսանողուհիներին, խոսում նրանց հետ ունեցած հարաբերություններից, իր սեքսուլ երևակայություններից, երեկոյի համար մարիխուանայի ձեռք բերման մասին։
Ինչպես գրում է CNN-ը՝ այդ ամենի համար Շպիգելը հանրությունից ներողություն է հայցել։

«Ես ամաչում և զղջում եմ, որ ուսանողական տարիների իմ հիմար էլէկրոնային նամակները հրապարակվել են։ Ինձ ներում չկա։ Շատ եմ ցավում, որ ժամանակին գրել եմ դրանք, ես իսկական հիմար էի։ Դրանք որևէ կերպ չեն արտահայտում այն, ինչպիսին ես այօր եմ կամ կանանց վերաբերյալ իմ հայացքները»,-զղջացել էր Էվանը։
Հիշեցնենք, որ Միրանդա Քերը, ով որդի ունի Օրլանդո Բլումից, վերջերս հավաստիացրել է, որ դեռևս իր համար ամուսին չի փնտրում։ Փոխարենը՝ նա սիրում է հանդես գալ մերկ։
Աղբյուր` LADYNEWS.am





Դիտվել է 17363 անգամ
Читать на русском
|