Հայտնի են ամենասեքսուալ մոդելները
03.07.2015
Ռուս մոդել Իրինա Շեյքը և դերասանուհի ու մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին ընդգրկվել են արդիականության ԹՈՓ-10 ամենասեքսուալ մոդելների թվում, ովքեր առավել ակտիվ են սոցիալական ցանցերում։
«W» ամսագիրը հրապարակել է գեղեցկուհիների սեփական ցուցակը, ովքեր տղամարդկանց սրտերին ստիպում են արագ բաբախել։ Մոդելների տասնյակը կազմվել է Instagram-ում ունեցած նրանց ճանաչվածությամբ։
Քրշտիանու Ռոնալդուի նախկին, իսկ ներկայումս, իբր, Բրեդլի Քուփերի ընկերուհի Իրիա Շեյքը նշվել է լավագույնների թվում։
Ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև դերասանուհի և մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, ով հայտնի է «Փոխակերպվողների» իր դերով։
Ցուցակում տեղ են գտել նաև Դաութցեն Քրեզը, Քրիսի Թեյգենը, Ջոան Սմոլսը, Էմիլի Ռատաժկովսկին, Լիլի Օլդրիջը, Բարբարա Փալվինը, Աննա Էվերսն ու Բելա Հադիդը։
Հրատարակությունը ոչ միայն հայտարարել է լավագույն տասնյակի անունները, այլև թեմատիկ ֆոտոշարք է ներկայացրել։ Մոդելների մեծամասնությունը ցուցադրել է մարմնի տարբեր մերկ հատվածներ։ Այդուհանդեերձ, գտնվել են և այնպիսիները, ովքեր ձեռնպահ են մնացել ավելորդ անգամ իրենց մերկ մարմինը ի ցույց դնելուց և քողարկվել են ներքնազգեստով։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8405 անգամ
Читать на русском
|