Ողջ ընտանիքի համար․ Dolce & Gabbana-ն ներկայացրել է հագուստի նոր հավաքածու
30.06.2015
Ամենակարևորն ընտանեկան արժեքնե ՞րն են։ Dolce & Gabbana իտալական հանրահայտ ապրանքանիշը շարունակում է սրտերը գերել գեղեցիկ հագուստով, հուզիչ ֆոտոշարքերով և յուրահատուկ կարգախոսներով։
Օրերս Դոմենիկո Դոլչեն և Սթեֆանո Գաբանան ներկայացրել են նոր գովազդային արշավ, որը նվիրված է 2015/16 աշուն-ձմեռ հավաքածուին։ Որպես նախաբան իրենց, հիրավի, ընտանեկան հավաքածուի, նորաձևության տունը հրավիրել է Մոնիկա Բելուչիին, Շելի Գուդին, Թամի Ուիլյամսին և շատ ուրիշների։
Լուսանկարներում, որոնք ի ցույց են դնում սուր և անհավանական ուժեղ հավաքածուն, տարբեր տարիքի կանայք, երեխաները և տղամարդիկ հանդես են գալիս Dolce & Gabbana-ի ոճային հագուստներով։ Նոր հավաքածուի հիմնական հենքը ժանյակներն են, կարմիր վարդերը, մանկական նկարները և ճչան կարգախոսները։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9920 անգամ
Читать на русском
|