|
Բրիթնի Սփիրսը դարձյալ միայնա՞կ է
25.06.2015
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը, ըստ երևույթին, հերթական անգամ չկարողացավ գտնել իր երջանկությունը։ Տարածված լուրերի համաձայն` փոփ-աստղը բաժանվել է իր վերջին ասպետից` Չարլի Էբերսոլից։
Այս մասին հաղորդել է Us Weekly պարբերականը` հղում անելով Սփիրսի շրջապատի վրա։
Ինքը` Բրիթնին, դեռևս լռում է այդ մասին։ Սակայն 33-ամյա երգչուհու Instagram-ի էջից անսպասելիորեն անհայտացել են իր սիրելիի հետ ունեցած նրա լուսանկարները։
Իսկ ահա Twitter-ին հերթը, ըստ երևույթին, դեռ չի հասել․ այնտեղ դեռևս կարելի է տեսնել զույգի համատեղ լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Չարլին և Բրիթնին սկսել են հանդիպել անցյալ տարվա հոկտեմբերից։ Աստղի 32-ամյա ընկերը շատ ժամանակ էր անցկացնում նրա որդիների` ութամյա Ջեյդենի և իննամյա Շոնի, հետ։
Իսկ այս տարվա սկզբին լուրեր տարածվեցին, որ Սփիրսը ցանկանում է երեխա ունենալ իր սիրելիից։
Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 8041 անգամ
Читать на русском
|