Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Լողազգեստով հաջող լուսանկարվելու 5 կանոն

24.06.2015

Մեզանից ոչ ոք Victori՝s Secret-ի «հրեշտակ» չէ, սակայն դա չի նշանակում, որ մենք արժանի չենք ունենալու լուղազգեստով գեղեցիկ լուսանկարներ: Պարզապես հարկավոր է օգտվել որոշակի կանոններից:

Եղեք բնական

Մի վախեցեք անհաջող կադրեր անելուց: Գիտե՞ք, թե ցանկալի արդյունք ստանալու համար քանի՞ ժամ են մոդելներն անցկացնում լողափում: Դա կարող է լինել մի ամբողջ 8-ժամյա աշխատանքային օր: Ուստի զինվեք լավ տրամադրությամբ, սեփական գրավչության անսասան հավատով և պարզապես վայելեք հանգիստը: Վազեք լողափով, վոլեյբոլ խաղացեք, զվարճացեք: Վառ զգացմունքներով և կեսուրախությամբ լի լուսանկարները միշտ էլ ավելի են դուր գալիս, քան ծովի պատկերին տխուր կերպարը:

600x580

Լուսանկարահանման համար ընտրեք ժամանակը

Լուսանկարահանման համար ամենալավ ժամանակահատվածը վաղ առավոտն է , երբ լույսը նոր է բացվում, կամ երեկոյան՝ արևամուտին: Այդ ժամանակ դուք կարող եք որսալ ճիշտ լույսը, իսկ արևի ցրված ճառագայթները տեսողականորեն կարող են սրբագրել ձեր կազմվածքը:

- Լուսանկարվել ցերեկը, երբ արևը զենիթում է, չի կարելի. այդպիսով դուք վառ և գեղեցիկ նկարների փոխարեն կարող եք ստանալ լուսավորված և «վառված» պատկերներ:

- Արևը մոդելի ետևում չպետք է լինի. այդպիսի սխալը կարող է հանգեցնել նրան, որ դուք լուսանկարի վրա չափից դուրս մութ կերևաք, իսկ ետնապատկերը՝ պահանջվածից ավելի բաց: Աշխատեք այնպիսի դիրք գտնել, որ արևը լինի անկյան տակ, իսկ ստվերները և լուսաշողերը՝ նվազագույն:

600x580

Ընդգծեք առավելությունները

Նայեք հանրահայտ մոդելների լուսանկարներին. Դուք ոչ մի տեղ չեք տեսնի կծկված դիրքեր, կռացած մեջք կամ վախեցած աչքեր: Նախօրոք ձեզ նայեք հայելու մեջ և մտածեք, թե ձեր մարմնի հատկապես ո՞ր մասերն են ձեզ դուր գալիս: Փարթամ կուրծք ունեցողները կարող են ընտրել խոշոր պատկերներ կամ լուսանկարվել միջև գոտկատեղը ջրի մեջ մտած: Ներքևից արված նկարահանումը ձեր որքերը կդարձվի ավելի երկար և բարեկազմ (միայն թե մի փորձեք լուսանկարչական ապարատին նայել վերևից ներքև, քանի որ այդ պարագայում երկար ոտքերի հետ միասին կարող եք ստանալ կրկնակի կզակ):

600x580

Օգտագործեք աքսեսուարներ

Ո՞վ է ասել, որ բոլոր ծովափնյա լուսանկարները պետք է լինեն գեր-բնական վիճակում: Վերջ ձանձրույթին և միօրինակությանը․ ձեր կերպարին հավելեք ամենատարբեր աքսեսուարներ՝ սկսած խոշոր ապարանջաններից մինչև լայնեզր գլխարկներ: Ի դեպ, թեթև շրջազգեստները և թափվող վերնահագուստը կարող են քողարկել ձեր կազմվածքի թերությունները:

600x580

Ընտրեք համապատասխան լողազգեստ

Եթե վերջին արձակուրդից հետո դուք կուտակել եք մի քանի ավելորդ կիլոգրամ, արժե մտածել նոր, չափսով և ձևով ավելի համապատասխան լողազգեստ գնելու մասին: Նախ՝ դրանում դուք ձեզ հարմարավետ կզգաք, երկրորդ՝ կձերբազատվեք կոնքերի մեջ «խրված» լողազգեստից, որն այնքան փչացնում է լուսանկարը:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

Դիտվել է 9034 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 678 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster