Նորաձև ներքնազգեստներ-2015․ ապրանքանիշերի հրավառություն (ֆոտոշարք)
23.06.2015
Նորաձև, ոճային և սեքսուալ ներքնազգեստների ներկայացվող հավաքածուում սուպերմոդել Սարա Սամփայոն Victoria՝s Secret-ի նոր սև ներքնազգեստներով է։ Պորտուգալացի գեղեցկուհին այս տարի դարձել է հանրահայտ ապրանքանիշի «հրեշտակներից» մեկը։
Lindex ապրանքանիշը որոշել է իր նոր հավաքածուի գովազդն իրականացնել ավելի յուրահատուկ ձևով և որպես մոդելներ ընտրել իր աշխատակցուհիներին։ Նրանք բոլորովին էլ մանեկենուհիներ չեն, այլ սովորական կանայք․ ճիշտ է՝ գեղեցիկ աշխատակցուհիները խնդիրներ չունեն իրենց կազմվածքի հետ կապված և որոշակիորեն բավարարում են նորաձևության աշխարհում մինչ այժմ ընդունված չափանիշներին։
Ներկայացվող ցուցադրանքում դուք կտեսնեք նաև թոփ-մոդել Սոլվեյգ Մորկ Հանսենին, ով նկարահանվել է Vanity Fair Italy ամսագրի համար՝ որտեղ ներկայացրել է պաստելային երանգներով գայթակղիչ և ռոմանտիկ սպիտակեղեն՝ ցանցավոր զուգագուլպաների և զգեստապահարանի այլ տարրերի համադրությամբ։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 16217 անգամ
Читать на русском
|