Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ինչպես ճիշտ ընտրել մազերի արդուկ

22.06.2015

Եթե ձեզ բնությունից տրված չեն կատարյալ հարթ և ուղիղ մազեր, ապա նման արդյունքի հասնելու միջոց է մազերի արդուկը:

Տեխնիկայի այդ հրաշքը թեև համեմատաբար վերջերս է ի հայտ եկել, սակայն մեծ տարածում ունի կանանց շրջանակում: Եվ քանի որ դրա օգտագործումը անմիջական կապ ունի մազերի հետագա որակի հետ, ապա շատ կարևոր է արդուկի ճիշտ ընտրությունը:

Արդուկներ կամ մազերի ուղղիչներ՝ ինչպիսի՞ն են դրանք լինում:

Կան 2 խմբի արդուկներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել ընտրելիս. առանց ծածկույթի (մետղե աքցանատիպ), և ծածկույթով՝ կերամիկայով, տեֆլոնով: Առանց ծածկույթինները անհավասարաչափ են տաքանում և կարող են վնասել մազերը, հաճախակի օգտագործման դեպքում փչացնել դրանց որակն ու արտաքին տեսքը, ծայրերը ճյուղավորել: Այդպիսի արդուկներն ամենաէժանն են, դրանք լավ է ամիսը 2-3 անգամից ավելի չօգտագործել:

Երկրորդ խումբը մազերի ուղղիչն է, որը ունի հատուկ ծածկույթ՝ կերամիկական, տեֆոնային: Ի հաշիվ նման ծածկույթի՝ արդուկի վերին մակերեսը տաքանում է հավասարաչափ, մազերը հեշտությամբ սահում են պլաստիկի միջից, ինչը մազերի հարդարումը դարձնում է ոչ միայն առավել հարմարավետ, այլ նաև առավել անվնաս:

Որորշ մոդելներ ունեն նաև բացասական լիցքավորմամբ իոններ, որոնք պաշտպանում են մազերը, չեն չորացնում դրանք և չեն էլեկտրականանացնում:

Առանձին պետք է նշել  միաժամանակ 2 տարբեր ծածկույթներ ունեցող արդուկների մասին՝ սովորաբար այդ ծածկույթները լինում են կերամիկական և մարմար: Կերամիկական վերին ծածկույթը հավասարաչափ տաքանում է, ուղղում է մազը, իսկ մարմարե ծածկույթը սառեցնում է, նվազեցնում բարձր ջերմաստիճանի բացասական ազդեցությունը: Բնականաբար վերջիններս ավելի թանկ են, սակայն, եթե դուք մազերը պետք է հաճախակի հարդարեք, ապա պետք է փորձեք գնել հենց այդ տեսակից:

600x580

Բացի ծածկույթից ի՞նչ այլ հատկությունների վրա պետք է ուշադրություն դարձնել մազերի արդուկ ընտրելիս:

Պետք է ուշադրություն դարձնել ջերմաստիճանի ռեժիմին: Այն կարող է տատանվել 130-230 աստիճանների միջև: Եթե ձեր մազերը բարակ են և փշրվող, ապա ջերմաստիճանը պետք է ավելի ցածր լինի: Իսկ եթե հաստ են և խիտ, կարող եք ընտրել ավելի բարձր ջերմաստիճան ունեցող արդուկ: Իսկ առավել ճիշտ կլինի  ընտրել ջերաստիճանի կարգավորման համակարգ ունեցող արդուկ:

Վաճառողից նաև հարցրեք արդուկի ծայրերը ջերմաստիճանից տաքացող նյութի՞ց են թե ոչ․ դա շատ կարևոր է, քանզի տաք ծայրեր ունեցող արդուկից վնասվելու հավանականությունը մեծ է:

Նաև լավ են այն արդուկները, որոնք ջերմաստիճանը ռիսկային բարձրանալու դեպքում ունեն մեխանիկորեն անջատվելու հատկություն:

Կան ուղղիչ արդուկներ, որոնք հնարավոր է օգտագործել թաց մազերի դեպքում․ կողմնորոշվեք, արդյո՞ք դա պետք է ձեզ՝ նկատի ունենալով, որ ցանկացած լրացուցիչ հնարավորություն բարձրացնում է նաև գինը:

Մինչ արդուկը վերջնականապես կընտրեք, վերցրեք այն ձեր ձեռքը և պատկերացրեք, որ արդեն օգտվում եք, զգալու համար՝ այն հարմա՞ր է ձեզ, թե ոչ: Նման մանրունքները մշտական գործածման դեպքում կարող են մեծ դեր կատարել:

Կարևոր է նաև մազերի արդուկի ապրանքանիշը, քանզի հաճախ այն կարևոր է լավ որակի արդուկ գնելու համար․ իհարկե պետք է հաշվի առնել բոլոր գործոնները և չբավարարվել միայն ապրանքանիշով:

600x580

Կենցաղայի՞ն թե՞ մասնագիտական․ որ արդուկն է ձեզ ավելի հարմար

Այսօր նորաձև են մասնգիտացված միջոցների կիրառումը՝ լինի դա կոսմետիկա, մազերի ներկ, թե սարք: Նույնը վերաբերվում է նաև մազերի արդուկին: Համարվում է, որ մասնագիտացված արդուկներն ավելի լավ են կենցաղայինից: Իրոք այդպես է:Նրանց մակերեսը չի կարող վատը լինել, ունեն ջերմաստիճանի կարգավորիչ, երկար էլեկտրական լար, ինչը հարմար է: Սակայն մասնագիտացված արդուկն ավելի թանկ է, իսկ դրական կողմերը հաճախ այդքան էլ էական չեն տանը օգտագործելիս:

Եթե գնելուց առաջ նկատի ունենաք այս բոլոր գործոնները, մազերի արդուկ գնելն այդքան էլ դժվար չի լինի, և դուք հստակ կիմանաք, թե ինչ եք ցանկանում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20581 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Մարի | 05-01-2021 00:45
Իսկ կարելի է արդյոք որ արդուկը լինի պլաստիկ և կերամիկական?և դա խորհուրդ կտաք թէ ոչ?

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 674 անգամ
15.05.2024
Դիտվել է 189 անգամ
17.05.2024
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster