|
Բաժանում․ վախկոտ տղամարդկանց գործը հեշտացել է
02.06.2015
Բաժանումն ամեն դեպքում տհաճ է։ Վերջին խոսակցությունը միշտ էլ դժվար է լինում։ Ինչ-որ մեկին ասել, որ «դու ինձ համապատասխան չես», ընդ որում՝ փորձելով չվիրավորել դիմացինին, գրեթե անիրականանալի խնդիր է․ բաժանվողից պահանջվում է նրբանկատություն, որոշակի դերասանական հմտություններ, խիզախություն։
Սակայն տղամարդը, եթե նա իսկական տղամարդ է, պարտավոր է բացատրություն տալ նրան, ով միառժամանակ նրա լեդին էր։ Իսկական տղամարդը հեռանում է արժանապատվորեն և ճիշտ։ Կամ՝ հակառակը, նրանք, ովքեր վստահ չեն, որ կարող են նման կերպ բաժանվել, ապա ավստրալական նոր ծառայությունն առաջարկում է դա անել նրանց փոխարեն։
Այդ ծառայությունը ստեղծել է 37-ամյա Քրիստի Մազինեսը, հավաստիացնելով, որ երկար տարիներ աշխատելով որպես բուժքույր, ինքը տիրապետում է այդպիսի գործունեության համար անհրաժեշտ հմտությունների։
Նա նշում է, որ այն մարդկանց համար, ովքեր խուսափում են վեճերից, այս ծառայությունն անհրաժեշտություն է։ Այն հնարավորություն է տալիս հաղթահարել այնպիսի զգացողությունն, ինչպիսին բաժանումից առաջ ծագող վախն է։

5,50 դոլարով Քրիստին նախկին ընկերուհու կարգավիճակի հավակնորդուհուն ուղարկում է sms-հաղորդագրություն կամ նամակ՝ էլեկրոնային հասցեին, իսկ լրացուցիչ վճարի դիմաց, ի լրումն դրանց, առաքում է անձեռոցիկներ կամ ծաղիկներ։ Կա նաև VIP կարգի ծառայություն․ համապատասխան վճարի դիմաց հերթական վախկոտի փոխարեն, ով խրտնում է անգամ sms ուղարկելուց, այցելում է մեկ այլ մարդ, ով փորձում է գործընթացն ավարտել հնարավորինս հաջող, եթե դա ընդհանրապես հնարավոր է նման իրավիճակներում։
Ներկա դրությամբ նման ծառայությունները հասանելի են միայն Ավստրալիայում, սակայն, եթե այն իրեն արդարացնի, ապա դրա մասնաճյուղերը կտարածվեն աշխարհով մեկ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10053 անգամ
Читать на русском
|