Gisele Bundchen Intimates-ը և Bonds-ը ներկայացրել են ներքնազգեստի 2015-2016 թթ․ հավաքածուները
06.05.2015
Համացանցում հայտնվել են Gisele Bundchen Intimates ապրանքանիշի 2015-2016 թվականների ներքնազգեստի նոր` աշուն-ձմեռ հավաքածուն։
Պարզ, հարմարավետ, սակայն ռոմանտիկ և գայթակղիչ սպիտակեղենը Ժիզել Բունդխենի սեփական դիզայնով է պատրաստված և ներկայացվել է հենց նրա կողմից։
Տեսանյութը՝ LADYNEWS-TV-ում։
Իսկ ավտրալացի ռեպ կատարող Իգի Ազալեան (Iggy Azalea) դարձել է Bonds ապրանքանիշի նոր հավաքածուի դեմքը և մասնակցել գովազդային արշավին` նվիրված ավստրալական ընկերության 100-ամյա հոբելյանին։ Այդ արշավին իրենց մասնակցությունն են բերել նաև ավստալացի սուպերմոդել Միրանդա Քերը և այլ հանրահայտ հայրենակիցներ։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8127 անգամ
Читать на русском
|