Ինչպես ունքերին տալ կատարյալ տեսք
30.04.2015
Շատ բարակ ունքերը, որոնք թել են հիշեցնում, հազիվ, թե գեղեցկացնեն դեմքը, ինչպես նաև խիստ հաստ և ընդգծվածները: Ներկայացնում ենք, թե ինչպես կարող եք ձեր ունքերին հաղորդել գեղեցիկ, կատարյալ տեսք:
1. Խոզանակով (կարելի է օգտագործել թարթիչների համար նախատեսված մաքուր խոզանակ) սանրեք ունքերը դեպի վեր, որպեսզի պատրասվեք հաջորդ քայլին:
2. Բոլոր մազիկները, որոնք ունքի բարձրությունից երկար են, կրտեք փոքրիկ մկրատի օգնությամբ:
3. Անկյունային ծայրով ունելիի միջոցով դուրս քաշեք ունքի վերևում ու ներքևում առկա ավելորդ մազիկները:
4. Սուր ծայրով ունելիի միջոցով հեռացրեք շատ կարճ մազիկները:
5. Որպեսզի որոշենք, թե որտեղից պետք է սկսվի ունքը, վերցնում ենք մատիտ և դրանով միացնում քթի եզրային և աչքի ներքին անկյան կետերը:
6. Այնուհետև միացնում ենք քթի եզրային կետը և ծիածանաթաղանթի արտաքին սահմանը: Այնտեղ, որտեղ մատիտը կհատվի ունքի հետ, պետք է լինի ամենաբարձր կետը:
7. Որպեսզի պատզենք, թե որտեղ պետք է ավարտվի ունքը, կրկին մատիտը դնում ենք քթի եզրային կետին և այն ուղղորդում աչքի արտաքին անկյունով դեպի ունքը: Վերջինիս գիծը է դուրս չգա մատիտի և ունքի հատման կետից:
8. Որպեսզի ունքերն ավելի արտահայտիչ դառնան, օգտագործեք շականակագույն ստվերներ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 20422 անգամ
Читать на русском
|