Աշխարհի ամենասեքսուալ կանայք. FHM վարկած
29.04.2015
2015 թվականի աշխարհի ամենասեքսուալ կին, ըստ FHM ամսագրի վարկածի, ճանաչվել է ագլիացի դերասանուհի Միշել Քիգանը, ով հանրահայտ դարձավ բրիտանական Coronation Street («Թագադրման փողոցը») հեռուստասերիալում նկարահանվելուց հետո:
Դերասանուհին շրջանցել է Քենդալ Ջեներին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, և Ջենիֆեր Լոուրենսին, ով ճանաչվել է երրորդը:
«Այս տարի պայքարը բավականին լարված էր: Մենք ստանում էինք բավականին շատ ձայներ յուրաքանչյուր մասնակցի համար: Այդուհանդերձ, իմ և ողջ թիմի համար շատ հաճելի է, որ հաղթող ճանաչվեց տաղանդավոր բրիտանական դերասանուհին»,-ասել է ամսագրի խմբագիր Ջո Բարնասը:
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Քեյթ Ափթոնը, հեռուստահաղորդավարուհի Քարոլայն Ֆլեքը, Արիանա Գրանդեն, Մարգո Ռոբին, հեռուստաաստղ Լյուսի Մեքլենբուրգը, Էմիլիա Քլարկը` «Գահերի խաղերից» և Քելի Բրուqը:
Հատկանշական է, որ Ժիզել Բունդխենը զբաղեցրել է վարկանիշային 66-րդ տեղը, Էմա Ուոթսոնը` 59-րդ, իսկ Անջելինա Ջոլին` ընդամենը 72-րդը:
Աղբյուր` LADYNEWS.am
 Միշել Քիգան


Քենդալ Ջեներ

Ջենիֆեր Լոուրենս
 Քեյթ Ափթոն
 Քարոլայն Ֆլեք
 Արիանա Գրանդե
 Մարգո Ռոբի
 Լյուսի Մեքլենբուրգ
 Էմիլիա Քլարկ

Քելի Բրուq Դիտվել է 16168 անգամ
Читать на русском
|