Դեմքի ուվագծման կարգը` քայլ առ քայլ
18.04.2015
Ուրվագծումը դիմահարդարման տեխնիկաներից է, որը հնարավորություն է տալիս բրոնզերի և հայլայթերի միջոցով ընդգծել դեմքի գեղեցկությունը:
Մեզանից յուրաքանչյուրն առանձնահատուկ է. ինչ-որ մեկն ունի բարակ քիթ, սակայն լայն ճակատ, իսկ մեկ ուրիշի մոտ բացակայում են այտորկրների արտահայտված գծերը, սակայն փոխարենն ունի հյութեղ շրթունքներ: Ինչպե՞ս դիմահարդարման միջոցով քողարկել մանր թերությունները և շեշտադրել առավելությությունները: Օգտվեք ուրվագծման տեխնիկայից:
Ինպես ճիշտ կատարել դեմքի ուրվագծում
Քայլ 1. Տոնային կրեմով հավասարեցրեք դեմքի գույնը: Լայն և տափակ վրձնի միջոցով աչքերի տակի և այտերի շրջանում քսեք թաքցնող քսուկ:
Քայլ 2. Հայլայթերի միջոցով բացացրեք ճակատի մեջտեղն ու քթի գագաթը:
Քայլ 3. Մշակեք նաև կզակը և վերին շրթունքին թառած փոսիկը:
Քայլ 4. Այժմ եկել է բրոնզերի օգտագործման պահը: Վրձնի միջոցով քսեք այն այտոսկրների տակ:
Քայլ 5. Մազերի աճման գծի երկայնքով բրոնզերով ընդգծում արեք:
Քայլ 6. Քիթն ավելի նեղացնելուն կօգնեն երկու կողքերից քաշված գծերը:
Քայլ 7. Հանգամանալի մշակեք ծնոտի և կզակի գծերը:
Քայլ 8. Կոսմետիկական սպունգի միջոցով ստվերեք հստակ գծերը:
Քայլ 9. Հովհարաձև վրձնով այտերին մի փոքր կարմրություն հաղորդեք:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 17576 անգամ
Читать на русском
|