|
Նրբերշիկ, հոթդոգ. Ձեր խոհանոցի նորաձեւ բազկաթոռը (լուսանկարներ)
04.04.2012
Խոհանոցի ինտերիերը շատ լեդիների թուլությունն է, եւ այդ մասին գիտեն նաեւ դիզայներները: Օրինակները ցույց են տալիս, որ ստեղծագործել կարելի է անսահման երեւակայությամբ, իսկ միտք կարող է տալ անգամ նրբերշիկը...

Նրբերշիկ բազկաթոռը խոհանոցը կդարձնի ավելի «ախորժելի». չի բացառվում, որ նման իր ունենալու դեպքում ցանկություն առաջանա այնտեղ անցկացնել ողջ օրը: Նաեւ մտածում ես, որ սովորական աթոռներն ու սեղանները անցյալի գիրկը կանցնեն շատ շուտով:
Մանավանդ որ մի մտքից մյուսն է ծնվում է, ինչպես այս մյուսը...
 «Տապակած նրբերշիկ» բազկաթոռի հեղինակներն են Նիենկե Քլանդերը և Ջեմի Հայոնը: Երիտասարդ ընտանիքներին կհրապուրի «հոթդոգ» մոդելը:

Նման ինտերիերով խոհանոցում, կարծում ենք, ախորժակը միշտ տեղը կլինի: Դիտվել է 9257 անգամ
|