Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քիմ Քարդաշյան. մանկությունից մինչև աստղային բարձունքներ

22.04.2015

Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան աննախադեպ արձագանք ստացավ ինչպես հայաստանցիների շրջանում, այնպես էլ տեղի ու արտերկրի լրատվամիջոցներում: Միայն սոցցանցերում աստղի արած հայաստանյան գրառումներին արդեն հավանություն է տվել ավելի քան 10 միլիոն մարդ: Քանի դեռ բարձրաշխարհիկ տիկինն ու նրա ընտանիքը ծանոթանում է նախնիների երկրին, իսկ նրա այցը հայրենակիցների համար դարձել է քննարկման թիվ մեկ իրադարձությունը, Ladynews.am-ը ներկայացնում է Քիմ Քարդաշյանի անցած կյանքի ուղին` մանկությունից մինչև աստղային բարձունքները:

Բարձրաշխարհիկ տիկին, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը ծնվել է Լոս Անջելեսում 1980 թվականի հոկտեմբերի 21-ին: Աղջկա ծնողները բավականին հարուստ էին, այդ իսկ պատճառով, արդեն մանկուց Քիմը փողի պակաս չի զգացել: Բարձրաշխարհիկ տիկինն ունի հայկական, հոլանդական և շոտլանդական արմատներ:

Քիմ Քարդաշյանի մանկությունն անցել է Բևերլի-Հիլսում: Աղջկա հայրը` Ռոբերտ Քարդաշյանը ճանաչված փաստաբան էր, ով հայտնի է դարձել ֆուտբոլիստ Օ`Ջեյ Սիմփսոնի գործով: Վերջինս մեղադրվում էր նախկին կնոջ և նրա սիրեկանի սպանության մեջ: Սիմփսոնի դեմ փաստերը բավականին շատ էին, սակայն Ռոբերտ Քարդաշյանի սրհեստավարժ պաշտպանության շնորհիվ դատարանն արդարացման որոշում կայացրեց:

Քիմի մայրը` Քրիս Ջեները համարվում է բարձրաշխարհիկ տիկին և ներկայումս աղջկա մենեջերն է: 1989 թվականին Քիմի ծնողները բաժանվեցին, իսկ մայրը շուտով ամուսնացավ հայտնի թեթևատլետ Բրյուս Ջեների հետ:

Քիմ Քարդաշյանը հայտնի է ոչ միայն իր արտաքին տվյալներով (հասակը`157 սմ, քաշը` 53 կգ) և տաղանդով, այլև բազմաթիվ բարեկամներով: Ընդհանուր առմամբ նա ուի 9 քույր և եղբայր, որոնցից երեքը հարազատ են:

600x580

Մինև չափահաս դառնալը Քիմին ոչինչով չեն սահմանափակել: Նա ունեցել է այն ամենը, ինչ ցանկացել է: Այսպես` 16-տարեկանում նրան նվիրել են շքեղ ավտոմեքենա: Երբ լրացավ աղջկա 18 ամյակը, ծնողները կրճատեցին նրան տրվող գրպանի ծախսերը, դա հիմնավորելով նրանով, որ Քիմն ինքը պետք է սովորի գումար վաստակել: Ծնողների նման մոտեցման արդյունքում Քարդաշյան քույրերը բացում են նորաձև հագուստի իրենց խանութը: Վերջինիս հաճախորդները Քարդաշյան ընտանիքի բազմաթիվ բարեկամներն ու ընկերներն էին:

600x580

Աղջիկն առաջին անգամ աշխատանքի է ընդունվել դեռևս դպրոցական տարիներին: Քիմը գումար էր վաստակում աշխատելով հորը պատկանող երաշժտական ընկերությունում:

Քիմ Քարդաշյանի կարիերան

2007 թվականին աղջիկը մերկ լուսանկարահանվեց «Playboy»-ի դեկտեմբերյան թողարկման համար: Ամսագրի հրապարակումից մի քանի ամիս անց Bongo Jeans ընկերությունը Քիմ Քարդաշյանին առաջարկում է դառնալ իրենց պաշտոնական դեմքը, ինչին աղջիկը համաձայնվեց: Գովազդային գործակալություններին զուգահեռ, Քիմն աշխատում էր որպես մոդել և ներկայացնում հայտնի ապրանքանիշերի նմուշները:

600x580


Իր առաջին հայտնի դերը դերասանուհի Քիմ Քարդաշյանը ստացել է ամերիկյան «Beyond the Break» սերիալում, խաղալով Էլ անունով աղջկա դերը: 2008 թվականին Քիմը խաղում է Լիզայի դերը` «Անհավանական բլոգբաստեր» կատակերգական ֆիլմում: Այդ դերի համար դերասանուհին առաջադրվում է «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությանը` որպես վատագույն դերասանուհի:

2009 թվականին Քիմը դրվագային դեր է խաղում «Մահու չափ գեղեցիկ» սերիալում: Նույն տարում աղջկան հնարավորություն են տալիս երկրորդական դեր խաղալ «Երազանքները կատարվում են» ֆիլմում:

600x580

2009-ի աշնանն աղջիկն աշխարհով մեկ հայտարարեց, որ պատրաստվում է քույրերի հետ միասին դառնալ նորաձևության Bebe ապրանքանիշի դիզայները: Դրան զուգահեռ Քիմ Քարդաշյանը նորաձև զարդեր էր մշակում Virgin Saints and Angels-ի համար:

Քարդաշյան քույրերի նոր հավաքածուն թողարկվեց 2010 թվականի փետրվարին: Հագուստի գլխավոր մեխը կաշվի և մորթու համադրությունն էր: Հավաքածուում գերակշռում էին կանացի և սեքսուալ զգեստները, որոնք կրում էին իրենք` քույրերը:

600x580

2010-ին Քիմը հայտարարեց, որ քույրերով պատրաստվում են թողարկել հագուստների նոր հավաքածու` K-Dash անվամբ: Նույն տարում Քիմ Քարդաշյանը թողարկեց իր բույրը և արևայրուքի դեմ քսուկ: Վերջինս հասանելի էր կոսմետիկայի «Sephora» խանութներում:

Իր կյանքի ուղին, հաջողությունը, տագնապները, դժվարությունները Քիմը և նրա քույրերը շարադրել են «Kardashian Konfidential» ինքնակենսագրականում:

 600x580

Ռեալիթի-շոու` Քիմ Քարդաշյանի հետ

2007 թվականին սկսվեցին «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի նկարահանումները: Շոուն պատմում էր հանրահայտ ընտանիքի կյանքի մասին: Դրա շնորհիվ Քարդաշյան քույրերը մեծ ճանաչում ստացան:

2008 թվականին արհեստավարժ պարող Մարկ Բալասի հետ մասնակցեց «Պարեր աստղերի հետ» հաղորդաշարին, որտեղից նրան երեք շաբաթ անց հեռացրեցին: Տեղեկանալով տապալման մասին Քիմ Քարդաշյանը շատ վշտացավ:

2010 թվականին Քիմը դարձավ «The Spin Crowd» ռեալիթի-շոուի պրոդյուսերը, որտեղ ներկայացվում է հանրության հետ կապերի երկու մասնագետների կյանքի պատմությունը: 2011-ին Քարդաշյան քույրերի մասնկցությամբ մեկնարկեց մի նոր շոու` «Քորթնին և Հլոյան Նյու Յորքում», որտեղ խոսքը գնում էր այն մասին, թե ինչպես են Քիմն ու նրա քույրերը Նյու Յորքում նորաձև հագուստի և աքսեսուարների երեք խանութ բացել:

 600x580

Անձնական կյանքը

Ինչպես հատուկ է գեղեցիկ կանանց, Քիմ Քարդաշյանն ունեցել է բազմաթիվ կապեր: 19 տարեկանում Քիմն ամուսնանում է երաժշտական պրոդյուսեր Ջեյմոն Թոմասի հետ, սակայն այս միությունը գոյատևում է ընդամենը չորս տարի: Ամուսնու կոշտ վերաբերմունքի պատճառով Քիմն ապահարզան պահանջեց: Ջեյմոնը, հերքում է բռնության փաստը և պնդում, որ հենց ինքն է եղել ամուսնալուծության նախաձեռնողը, քանի որ չէր կարող տանել կնոջ հաճախակի դավաճանությունները:

2007 թվականին լուրեր տարածվեցին, որ բարձրաշխարհիկ տիկինը սկսել է հանդիպել Ֆուտբոլի ազգային լիգայի աստղ Ռեջիմ Մուշեմի հետ: Սակայն այդ հարաբերություններն էլ տևեցին երկու տարի:

Քիմ Քարդաշյանի երկրպագուների թվում նկատվել են Կրիշտիանու Ռոնալդուն և Մայլզ Օստինը: Կատարյալ տղամարդու երկարատև որոնումները նրան բերեցին բասկեդբոլային թիմի հարձակվող Քրիստու Համֆրիսի մոտ, ում հետ նա անգամ ամուսնացավ: 2013 թվականի հունիսի 3-ին երիտասարդ զույգը պաշտոնապես բաժանվեց:

600x580

Աստղի նոր ընտրյալը դարձավ ռեպեր Քանյե Ուեսթը, ում հետ նա ընկերություն էր անում երկար տարիներ: Քանյեն իր սիրելիին ամուսնության առաջարկ արեց հոկտեմբերի 21-ին` Քիմի 33-ամյակի օրը: Այս ամուսնությունից ծնվեց առաջնեկը` Նորթը: Վերջիններս, ինչպես ևաև Քարդաշյանի զարմիկները ուղեկցում են Քիմին Հայաստանյան այցի ընթցքում: «Իմ ամուսինը եւ դուստրը նույնպես եկել են Հայաստան, որպեսզի ծանոթանան իմ ժառանգության հետ եւ ավելի շատ բան իմանան իմ նախնիների մասին: Իմ զարմուհիները նույնպես եկել են: Այնքան ոգեւորված եմ, չեմ կարողանում քնել»,-սա Քիմ Քարդաշյանի առաջին տպավորություններից էր Երևանում:

«Հայաստա՛ն, մենք եկանք: Անչափ երջանիկ ենք այստեղ լինելու և մեր կյանքի ամենակարևոր այս ճանապարհորդությունը սկսելու համար: Երախտապարտ ենք բոլոր մեզ դիմավորողներին: Անհամբեր սպասում եմ մեր երկրին ծանոթանալուն և համեղ ուտեստները փորձակելուն»:

Պատրաստեց` Անուշ Ավանյանը

Աղբյուր` LADYNEWS.am


600x580

600x580

600x580

Դիտվել է 41683 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-11-2026 11:51
Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, հոկտեմբերի վերջին դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան: 28-ամյա կինը հոր կտակի կատարող Ջոն Բրանկային մեղադրել է գումարը պահելու մեջ: Նա պնդում է, որ երաժշտի մահից 17 տարի անց ոչ ոք ոչինչ չի ստացել: Փերիսը պնդում է, որ ժառանգությունը ստանալու ուշացման իրական պատճառ չկա: Խոսքը գնում է պատկառելի 600 միլիոն դոլարի մասին:
04-11-2026 11:38
«Տեսնել ամեն ինչ» ֆիլմը, որը պատմում է խաբեբա Էլիզաբեթ Հոլմսի մասին, դարձել է այս տարվա ամենամեծ նախագծերից մեկը։ Այն անվերջ քննարկվել է սոցցանցերում, վավերագրական ֆիլմի համար գրանցել է վարձույթի ռեկորդ և նախատեսվում է, որ այս գալիք մրցանակաբաշխությունների սեզոնի ընթացքում կմրցի հեղինակավոր մրցանակների համար։ Ֆիլմի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ այն նույնիսկ խախտել է «Օսկար»-ի կանոնը. արարողության 98-ամյա պատմության մեջ առաջին անգամ վավերագրական ֆիլմը կքննարկվի հիմնական, այլ ոչ թե հատուկ անվանակարգերում։
04-11-2026 10:42
Նյու Յորքի քաղաքապետի կինը՝ նկարչուհի Ռամա Դուվաջին, հավակնում է դառնալ նորաձևության խորհրդանիշ։ Նրան արդեն անվանում են «ժամանակակից արքայադուստր Դիանա»։ 29-ամյա Ռամա Դուվաջին  սիրիական ծագում ունի։ Նրա էջն ունի 250,000 հետևորդ, և գրեթե բոլոր գրառումները նվիրված են իր արվեստին։ Նա ստեղծում է սև-սպիտակ գծանկարներ, գունագեղ մուլտֆիլմային ոճի նկարներ և անիմացիաներ, որոնք արտացոլում են նրա քաղաքական դիրքորոշումը։ Ռաման նաև համագործակցում է խոշոր ընկերությունների հետ. օրինակ՝ անձնական կայքում ներկայացված են նրա աշխատանքները The New Yorker-ի, The Washington Post-ի, Apple-ի, Spotify-ի և VICE-ի հետ։
04-11-2026 09:58
91-ամյա բրիտանացի դերասանուհի Ջուդի Դենչը հայտնել է, որ տեսողության խնդիրները ստիպել են իրեն դադարեցնել դերասանական կարիերան, հաղորդում է Page Six-ը: Աստղի խոսքերով՝ այլևս չի կարող աշխատել թատրոնում կամ կինոյում, և նույնիսկ սցենարներ կարդալն անհնար է դարձել:
04-11-2026 02:06
Սոցիալական ցանցերի օգտատերերը սուր քննադատում են երգիչ Ալեքսեյ Վորոբյովին՝ իր ենթադրյալ ապօրինի երեխային չճանաչելու համար, երբ ակտիվ հրապարակում է կնոջ՝ օպերային աստղ Աիդա Գարիֆուլինայի և նրա դստեր՝ Օլիվիայի հետ ընտանեկան կյանքը։ Աղմուկը ծագել է տղայի մոր՝ հայտնի առցանց սննդաբան Նատալյա Զուբարևայի կողմից հրապարակված տեսանյութից հետո։ Տեսանյութում նրա հնգամյա որդին՝ Լեոն, արտահայտիչ կերպով արտասանում է Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 881 անգամ
02.11.2026
Դիտվել է 771 անգամ
29.10.2026
Դիտվել է 450 անգամ
30.10.2026
Դիտվել է 410 անգամ
31.10.2026
Դիտվել է 311 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster