Ինչպես ընտրել բարձրակրունկները, որպեսզի ոտքերը չվնասվեն
23.03.2015
Հավանաբար ոչ ոք չի կասկածում, որ բարձրակրունկ կոշիկներով ոտքը ստանում է բավականին գրավիչ և հավաք տեսք: Սակայն ոչ բոլոր կանայք են յուրացրել ամեն օր բարձրակրունկ կոշիկներով քայլելու արվեստը:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասն անհարմարություն է զգում, երբ երկար ժամանակ քայլում է բարձրակրունկներով: Ի՞նչ անել, որպեսզի բարձրակրունկների վրա առավելագույն հարմարավերություն ապահովվի:
Կրունկի բարձրությանը կարելի է վարժվել աստիճանաբար: Չարժե անմիջապես հագնել տասը սանտիմետրանոց բարձրակրունկ, պետք է կանգ առնել չորս-հինգ սանտիմետրանոցի վրա: Ոտքը ժամանակի հետ պետք է վարժվի մեծ ծանրաբեռնվածությանը, եթե այն տրվի աստիճանաբար:
Կոշիկ ընտրելիս հետևեք, որ կրունկի մեջտեղը կայուն լինի: Բացառապես այդ գործոնն է կայունության հնարավորություն տալիս և, այդպիսով, քայլելիս հավասարակշռություն ապահովում:
Կոշիկը պետք է հարմարավետ լինի: Որպես կանոն նոր կոշիկին ոտքը պետք է հարմարվի, այդ իսկ պատճառով սկզբնական ցավերն անխուսափելի են:
Փորձեք օգտագործել կոշկի համար նախատեսված գեյլային ներդիրներ: Այն անհրաժեշտ է ոտքը բարձրացնելու և ոտնաթաթի սահումը կանխելու համար: Բացի այդ, այն նաև լրացուցիչ ամորտիզատորի դեր է կատարում: Գեյլային ներդիրները հատկապես կատարյալ համապատասխանում են բարձրակրունկ կոշիկներին:
Բոլոր դեպքերում կարևոր է պայուսակում ունենալ կպչուն ախտահարիչներ, որպեսզի կոշիկի խփելու և ոտքը վնասելու դեպքում կանխեք վարակների ներթփանցումը օրգանիզմ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7109 անգամ
Читать на русском
|