Տնային պայմաններում պատրաստվող այս միջոցը կօգնի ազատվել մաշկի կոշտացած մասերից և լավացնել գույնը:
Բաղադրությունը.
Վարունգ, վարսակի ալյուր, ծովային մանր աղ:
Պատրաստման եղանակը.
Մաքրել թարմ վարունգը, մանրացնել քերիչով, և նրանից առանձնացնել հյութը: Այնուհետև ավելացնել 1 ճաշի գդալ վարսակի ալյուր և 1 թեյի գդալ ծովային աղ: Վարունգի հյութի հետ խառնելով այնպես անել, որ ստացվի մածուծիկ զանգված, այնուհետև դրան ավելացնել 2 կաթիլ վարդի եթերային յուղ:
Ինչպես օգտագործել.
Ստացված զանգվածով 1-2 րոպե մերսել դեմքին և թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել:
19-12-2025 09:33 Գերմանիայի Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղը կարող է սովորել ոչ միայն իրական իրադարձություններից, այլև պարզապես մտքում պատկերացվածներից: Նման պատկերացված փորձառությունները՝ դրական կամ բացասական, կարող են ազդել նյարդային գործընթացների և վարքագծի վրա, որոնք համեմատելի են իրական իրավիճակների հետ:
19-12-2025 01:28 Աղի, կոֆեինի, շաքարի և գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը կարող է վնասել ոսկորները,զգուշացնում են բժիշկները։ Այս մթերքներն արագացնում են կալցիումի կորուստը օրգանիզմից և հանգեցնում ոսկորների փխրունության:
19-12-2025 00:50 61-ամյա Մոնիկա Բելուչին շարունակում է մնալ եվրոպական ամսագրերի ամենապահանջված աստղերից մեկը։ Դերասանուհին լուսանկարվել է Elle Italia ամսագրի նոր համարի համար։ Ամսագրի շապիկը հրապարակվել է Instagram-ում, իսկ մնացած լուսանկարները կներկայացվեն ավելի ուշ։ Բելուչին լուսանկարվել է Հռոմի կենտրոնում՝ կրելով վառ հանդերձանք՝ SA SU PHI-ի կարմիր մետաքսե թիկնոց և Cartier-ի բազմաթիվ զարդեր։
19-12-2025 00:47 Էլվիս և Պրիսցիլա Փրեսլիների թոռնուհին՝ դերասանուհի Ռայլի Քիոն, Ջոն Տրավոլտայի և նրա կնոջ՝ Քելլիի 15-ամյա որդու կենսաբանական մայրն է: Լեգենդար երգչի ժառանգորդուհին իր ձվաբջիջները նվիրաբերել է զույգին, հաղորդում է TMZ-ը:
19-12-2025 00:14 Ճապոնիայում 32-ամյա Յուրինա Նոգուչին պաշտոնապես ամուսնացել է ChatGPT-ի միջոցով ստեղծված վիրտուալ զուգընկերոջ՝ Լուն Կլաուս Վերդուրի հետ, որը հիմնված էր տեսախաղի կերպարի վրա։ Արարողության ընթացքում հարսը անցել է միջանցքով՝ վարդագույն և սպիտակ ծաղիկների փունջով շքեղ հարսանեկան զգեստով և հանդիպել իր «փեսացուին» լրացված իրականության ակնոցների միջոցով։ Լուն Կլաուս Վերդուրան հայտնվել է խորանի մոտ տեղադրված սմարթֆոնի էկրանին։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: