|
Ավելորդ քաշին արագ հարմարվում ես
18.03.2015
Արգենտինայի և Ամերիկայի համալսարանների մի խումբ հետազոտողներ եկել են շատ հետաքրքիր և կարևոր եզրահանգման. որքան երկար ժամանակ է մարդ ապրում լրացուցիչ քաշով, այնքան քիչ է հավանականությունը, որ նա կնիհարի:
Փորձեր են կատարվել լաբորատոր մկների վրա, և հետազոտությունը ցույց է տվել, որ շատ գեր կենդանիները մեծ դժվարությամբ են նիհարում: Նրանց թեթև սնունդով էին կերակրում և ստիպում շատ շարժվել, ինչի արդյունքում զգալի նիհարում էին, սակայն միևնույն է մնում էին գեր:
Այդպիսով կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալումը շատ դժվարությամբ է բուժվում, կամ ընդհանրապես չի բուժվում:
Հարկ է կատարել պարզ հետևություն. չպետք է թույլ տալ գիրանալ այնքան, երբ այլևս ոչինչ անել չի լինի: Հատկապես դա ռիսկային է երեխաների համար, չէ՞ որ տարիների հետ գիրացումը միայն ավելանում է:
Ճարպակալումը շատ վտանգավոր է առողջության համար: Պետք է կամքի ուժ դրսևորել ամեն կերպ խուսափել դրանից, ժամանակին փոխել պասիվ կենսակերպը, սնունդը:
Այնպես որ, եթե կարծում եք ձմեռվա ընթացքում ավելորդ քաշ եք հավաքել, ապա պայքարեք դրա դեմ առանց հապաղման: Եթե մարմինը գտնվում է ճարպակալման առաջին, անգամ երկրորդ փուկում, արդյունավետ պայքարել դեռ հնարավոր է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8631 անգամ
Читать на русском
|