Տոն` սեփական ձեռքերով. ձևավորման հետաքրքիր գաղափարներ
17.03.2015
Անգամ անձրևոտ սովորական օրը կարելի է դարձնել տոնական: Դրա համար կպահանջվի ցանկություն, տրամադրություն և մի փոքր երևակայություն:
Որպեսզի ստեղծվի տոնական մթնոլորտ անհրաժեշտ են անմենապարզ իրեր` գունավոր թուղթ, ստվարաթուղթ և մի փոքր էլ` վարպետություն: Ակնահաճո իրերը կբարձրացնեն թե միջոցառման հերոսի, թե հյուրերի տրամադրությունը:
Ներկայացնում ենք մի քանի պարզ գաղափարներ, թե ինչպես կարելի է զարդարել տոնական օրը:
Վառ շրջաններ

Տարբեր գունավոր թղթերից կտրեք տարբեր երանգների շրջաններ: Հաստ թելով դրանք միացրեք միմյանց և կախեք վարագույրներից, պատերից կամ առաստաղից (օգտվեք քորոցներից կամ կպչուն ժապավենից):
Փոքր դիմանկարներ

Հոբելյարի լուսանկարը տեղադրեք վառ գույներով ստվարաթղթե շրջանակների մեջ: Կարելի է վերցնել օրվա հերոսի տարբեր տարիքի լուսանկարներ: Հավատացեք, այդպիսի ուշադրությունը կգնահատվի միջոցառման մեղավորի կողմից: Եթե ընդհանուր հավաքույթ է, ապա շրջանակների մեջ կարելի է տեղադրել մասնակիցների լուսանկարները:
Թղթե ծաղիկներ


Ծաղիկները տեղ ունեն ցանկացած տոնի ժամանակ: Դուք կարող եք ծաղիկներն «աճեցնել» ինքնուրույն կամ դիմել արհեստավարժների օգնությանը:
Թղթե զարդեր


Գունավոր թղթից կարելի է ստանալ նաև օղակներ, դափնեպսակներ, ծաղկավոր ապարանջաններ: Դրանցով կարող եք զարդարել ինքներդ ձեզ:
Ինչպես տեսնում եք` տարբերակները շատ-շատ են, կարող եք երևակայել և դուք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 18188 անգամ
Читать на русском
|