Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ոճային կանայք հագնվում են` պահպանելով վարվելակարգը

11.03.2015

Ճիշտ հագնվելու կարողությունը ենթադրում է լավ ճաշակ, վարվելակարգի պահպանում և դաստիարակություն: Ոճային կանայք ընտրում են ոչ թե աչք ծակող, այլ երբեմն անգամ պարզ, բայց նրբագեղ հագուստ:

Սակայն պատահում է և այնպես, որ ոճային կանայք ևս սխալվում են` պահի տակ բռնկվելով, ընկնելով գեղեցկուհի շիկահերի ազդեցության տակ, և գնում իրեր, որոնք բոլորովին չեն համապատասխանում նրանց ոճին, ճաշակին և կերպարին: Գործնական հանդիպման, ռոմանտիկ ընթրիքի, առաջին ժամադրության, նրա ծնողների հետ հանդիպման համար ճիշտ, համապատասխան հագուստի ընտրությունը նույնպես յուրահատուկ վարվելակարգ է: Կոշկին համապատասխան  շրջազգեստի ընտրությունը կամ հակառակը` նույնպես յուրահատուկ արվեստ է, որին պետք է տիրապետել:  

Ռոմանտիկ ընթրիք

600x580

Ի՞նչ հագնել, եթե դուր եկած տղամարդը, վերջապես, առաջարկել է միասին ընթրել ռեստորանում: Նույնիսկ ոճային կանայք ժամերով կկանգնեն իրենց լեցուն զգեստապահարանի առջև, գալով այն եզրակացության, որ հագնելու ոչինչ չկա: Կպարզվի, որ պահարանում կամ շապիկներ են` ընկերական խնջույքների համար, կամ սիրելի ջինսերը` ֆիլմի պրեմերայի համար, կամ սև, երկար, շրջազգեստ, որն առանց այդ էլ նիհար կազմվածքը դարձնում է ավելի բարակ: Երեկոյի համար նախապատվությունը պետք է տալ շրջազգեստին և բարձրակրունկներին: Գլխավորը, որ շրջազգեստը չլինի չափից դուրս նեղ և չխանգարի շարժումներին, քանի որ այդ դեպքում ինքնավստահությունը կորում է:

Գունավոր կոշիկ

600x580

Տաք եղանակին կոշիկը պետք է լինի միայն գունավոր: Այս կարծիքին են ոճային աղջիկները: Սակայն խնդիրն այն է, թե ինչպիսի պայուսակ կամ գլխարկ կհամապատասխանի վառ կոշիկին: Գունավոր կոշիկը, հատկապես բարձրակրունկ, դժվար է ներդաշնակում առօրյայի հետ և հարմար է երեկույթների կամ երեկոյան զբոսանքների համար: Սակայն կա լուծում: Եթե ողջ հագուստը վառ լինի, ապա կոշիկն այդքան էլ աչքի չի ընկնի: Ավելի ճիշտ` կընկալվի հավուր պատշաճի, այնպես, ինչպես պետք է լիներ: Պայուսակը պետք չէ հարմարացնել կոշիկին: Դա ընկալվում է որպես  անճաշակություն: Ի դեպ, պայուսակի վրա առկա գոտիները, մետաղյա հավելումները, վերդիր գրպանները նույնպես վկայում են ճաշակի բացակայության մասին:

Ճերմակ զգեստ

600x580

Պարտադիր չէ, որ ոճային աղջիկներն իրենց զգեստապահարանում ունենան ճերմակ զգեստ: Սպիտակ գույնը չափազանց տոնական է և անհարմար` գործածության համար: Սակայն, եթե այնպես է ստացվել, որ կինը չի դիմացել գայթակղությանը և գնել է ճերմակ զգեստ, ապա պետք է մտածել, թե ինչի հետ այն հագնել: Ի՞նչ գույների հետ պետք է համադրել սպիտակ շրջազգեստը: Սպիտակ գույնը որքան անհարմար է կրելու համար, այդքան հեշտ է գույների հետ համապատասխանեցնելու առումով: Այս գույնը համարվում է չեզոք, և դրան կարող է համապատասխանել ցանկացած գույնի հագուստ: Միակ պահանջը, որը ներկայացվում է ճերմակ զգեստի պարագայում, այլ աքսեսուարների վայելչությունն է, քանի որ սպիտակը արժեքավորի  գույնն է:   

Ի՞նչ հագնել աշխատանքի գնալիս

600x580

Ցավոք, այնպիսի աշխատանք, որի դեպքում կարելի է հագնել ինչ կցանկանաս կամ ինչ կլինի ձեռքի տակ` հազվադեպ է: Գործարար վարքակարգի օրենքները պահանջում են պաշտոնական զգեստապահարանի հատուկ ընտրություն: Գործնական հագուստի ընդրության բարդությունն այն է, որ ցանկանում ես ունենալ բոլորից տարբերվող տեսք, սակայն միաժամանակ հատուկ չառանձնանալ: Դիզայներների խորհուրդների մեծ մասը հանգում է նրան, որ գործնական հագուստը կարելի է զադարել մանրուքներով, տարբեր աքսեսուարներով, օրինակ` վզկապ կամ կրծքանշան: Սակայն այս տարբերակը ոչ թե ոճայինների, այլ տարիքավորների համար է: Իրականում տաք եղանակին կարելի է հագնել նաև թեթև կտորից կարված, որևէ ծաղկի գունի  միջին երկարության շրջազգեստ, կամ երկար փեշերով սև շրջազգեստ:

Կանոններ նրբակազմների համար

600x580

Զգեստ ընտրելիս նրբակազմներին ևս հարկ է որոշակի կանոններ պահպանել: Մինչև հատակը հասնող նորաձև շրջազգեստները հակացուցված են կարճահասակ կանանց համար: Որպեսզի նրբագեղ տեսք ունենաք, պետք է կրել միջին երկարության կիսաշրջազգեստներ ու շրջազգեստներ, որոնք մի փոքր ծածկում են ծունկը: Կազմվածքին սլացիկություն կհաղորդի բարձրադիր գոտիով կիսաշրջազգեստը:

Ցանկալի է ընտրել միաերանգ գույներ, քանի որ այդպիսով կազմվածքը սլացիկ է դառնում: Մարմինը գրկող դասական շրջազգեստն այն է, ինչ պետք է ցածրահասակ կանանց:

Կոշիկն անհրաժեշտ է, որ աչքի ընկնող լինի, բարձր կրունկներով, վառ գույնի և մեծ զարդերով:   

Աղբյուր` LADYNEWS.am   

Դիտվել է 25481 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 575 անգամ
15.05.2024
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster