Կիսաշրջազգեստներ` տարբեր կազմվածքների համար
09.03.2015
Կարճ, երկար, լայնացող…Եթե դուք խնդիրներ ունեք կիսաշրջազգեստի ընտրության հարցում, ապա հետևեք այս խորհուրդներին:
Ներկայացնում ենք կիսաշրջազգեստների առավել տարածված ձևվածքները:
Լայնացող կիսաշրջազգեստներ
Եթե դուք ցանկանում եք ընդգծել կոնքերը և կերպարին հաղորդել կանացի դասական ձև, ապա լայնացող շրջազգեստները կատարյալ ընտրություն են: Դրանք կազմվածքը դարձնում են համաչափ, եթե, օրինակ, ունեք չափազանց լայն վերին հատված կամ ուսեր:
Լայնացող կիսաշրջազգեստների միակ հակացուցումը բարակ ոտքերն են: Այդպիսի կիսաշրջազգեստով նիհար ոտքերը կերևան էլ ավելի բարակ և դուք «անձրևանոցի տեսք» կստանաք:
Կիսաշրջազգեստ-կիսաարև
Կիսաշրջազգեստի այս ձևը քողարկում է լայն կոնքերը և որքերի վերին մասը: Սակայն պետք է հիշեք, որ հարկ է ընդգծել հետույքը: Բացի այդ, այստեղ հարկավոր է լավ ընդգծված լինի իրանը: Այդպիսի կիսաշրջազգեստներին համապատասխանում են կարճ` միչև կոնքերը հասնող վերնաշապիկները:
Կիսաշրջազգեստ-արև
Սա մանր դարսավորված ուղղահայաց ձև է` ամբողջական կտորից ձևված: Շատ գեղեցիկ ընդգծում է կոնքերը, իսկ ուղղահայաց դարձերը տեսողականորեն մի քանի սանտիմետր ավելացնում են հասակը: Ցանկացած ձևի կազմվածքի համար այս կիսաշրջազգեստն ստեղծում է նիհարեցնող տպավորություն:
Կիսաշրջազգեստ-մատիտ
Կիսաշրջազգեստի այս տեսակի համար պետք է ուշադրություն դարձնել այն կտորին, որից կարվելու է: Եթե դա նուրբ, թեթև կտոր է, ապա այն շահեկանորեն ընդգծում է կոնքերը: Եթե դա կոշտ, ծանր կտոր է, ապա կոնքերը մի քանի սանտիմետր կլայնանան:
Կտրվածքով կիսաշրջազգեստ
Իր ձևվածքի շնորհիվ այսպիսի կիսաշրջազգեստը քողարկում է կոնքերն ու հետույքը: Միաժամանակ հետույքը կարող է նկատելի դարձնել: Այսպիսով, այս ձևը պետք է դիտարկել մարմնի կազմվածքից կախված, քանի որ կլոր կետույքի դեպքում առաջանում է մեծացնող տպավորություն:
Լայնացող կիսաշրջազգեստների նման, սա ևս խորհուրդ չի տրվում բարակ ոտքերով կանանց: Կատարյալ է ոչ մեծ և նեղ կոնքերի համար:
Եթե փարթամ կուրծք ունեք, արժե մեծ հետույքը քողարկել առավելապես ուղիղ կիսաշրջազգեստով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 25152 անգամ
Читать на русском
|