Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձև են մեծ կլատչերը. պայուսակների նորաձեւություն, 2012 գարուն-ամառ

03.04.2012

Գարունն առանց երազանքների պայուսակի կարծես թե չի սկսվում: Ծանոթացնում ենք Ձեզ 2012 թ. գարուն-ամառ սեզոնի հիմնական միտումներին. փորձել ենք բաց չթողնել տարբեր ցուցադրությունների ժամանակ ընդգծված առանձնահատկությունները:

Տրիկոտաժե պայուսակները վերադարձել են նորաձևություն: Մոդայիկ են տրիկոտաժից ինչպես պայուսակները, այնպես էլ կոշիկները: Տրիկոտաժն այս գարնանը և՛ յուրահատուկ է, և՛ ոճային:

Մեծ կլատչերը նորաձևության ճիչն են: Այն դեպքում, երբ կլատչերն ընդհանրապես համարվում են «փոքրիկ ճոխություն», դիզայներներն այս սեզոն առաջարկում են կրել մեծ կլատչեր: Նմանատիպ պայուսակները հիանալի են նայվում չեզոք գույների մեջ և համադրվում են անգամ պաշտոնական հագուստի հետ: Վառ գույների մեծ կլաչերն ավելի պրակտիկ են և համադրվում են ամենօրյա զգեստների հետ:

Ընդհանրապես այս սեզոն դիզայները համարձակ լուծումներ են գտել նորաձեւությանը հետեւողների համար: Նրանք առաջարկում են գրառումներով, նկարներով, գրաֆիկայով պայուսակներ:

Երկար բռնակներով պայուսակները միշտ էլ ակտուալ են: Բայց այս սեզոն երկար բռնակներով պայուսակներից տրենդային կլինեն միայն փոքրիկները:

Մեծ պայուսակները շարունակում են մնալ նորաձեւ. դրանք և՛ հարմարավետ են, և՛ գեղեցիկ: Սրանք ամենօրյա պայուսակներ են, ավելի հաճախ օգտագործվող նաև հանգստի գնալիս:

Մոդայիկ են նաև կարճ բռնակներով ստանդարտ չափսերի պայուսակները: Այս տարի նմանատիպ պայուսակներից դիզայներների ուշադրությանն արժանացել են հատկապես վառ գույներ ունեցողները:

Շատ ակտուալ են ծաղկավոր պայուսակները հատկապես ծաղկավոր կոշիկների հետ համադրությամբ: Նման համադրության հետ ընտրեք չեզոք գույնի հագուստ:

Դիտվել է 22686 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է շարֆերին նորաձև փոխարինողը

05.11.2025
Այս աքսեսուարն արդեն ներառվել է Saint Laurent-ի, Gucci-ի, Miu Miu-ի և Valentino-ի հավաքածուներում։

Հայտնի են 2026 թվականի մանիկյուրի հիմնական երանգներն ու ձևերը

21.10.2025
Clean girl դարաշրջանն իր տեղը կզիջի ավելի վառ երանգներին և ավելի համարձակ մանիկյուրի դիզայնին։ Բայց միևնույն ժամանակ արդիական կմնան զսպվածությունն ու նրբագեղությունը։

Կաշվե տաբատ․ 2025/26 աշուն-ձմեռ սեզոնի անվիճելի հիթը

15.10.2025
Կար ժամանակ, երբ յուրաքանչյուր նորաձևության սիրահար իր պահարանում ուներ մեկից ավելի կաշվե տաբատ։ Ժամանակն է մաքրել դրանք փոշուց (կամ գնալ նորերը գնելու), քանի որ այն այս սեզոնի անվիճելի հիթն է։

Սևը կրկին թրենդային է. մանիկյուրի 7գաղափար, որոնք նորաձև, այլ ոչ թե մռայլ տեսք ունեն

24.09.2025
Սև լաքն այլևս չի ասոցացվում մռայլ պատկերների հետ՝ այժմ այն նրբագեղության և մինիմալիզմի խորհրդանիշ է:

Shine bright like a diamond. աշնան ամենաթրենդային մանիկյուրը՝ 90-ականների ոճով

05.09.2025
Աշնանը մենք արև համեմատաբար քիչ կտեսնենք, ուստի առաջարկում ենք բոլորին շլացնել ձեր գեղեցկությամբ և եղունգների փայլով։ Այս դիզայնn հաստատ որևէ մեկին անտարբեր չի թողնի։

Ինչպես վերականգնել մազերն ամռանից հետո. 6 քայլ չորության և փխրունության դեմ

08.08.2025
Ամառն արձակուրդների, արևի և լողի ժամանակն է, բայց մազերի համար այս եղանակը հաճախ դառնում է իսկական փորձություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-11-2025 11:00
Ռացիոնի կալորիականության սահմանափակում չունեցող ինտերվալային սովը չի բարելավում սրտանոթային առողջության և արյան գլյուկոզայի վերահսկողության ցուցանիշները։ Այս եզրակացությանն են եկել Պոտսդամ-Ռեբրյուկեի Մարդու սնուցման գերմանական ինստիտուտի (DIfE) գիտնականները։ 
06-11-2025 05:11
Ֆրանսիայի առաջին տիկինը բացահայտ ասել է իր սիրելիներին, որ անհանգստանում է նրանից, թե ինչպիսի տեսք ունի հագուստով։ Նախկին արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետիի խոսքով՝ Բրիջիտ Մակրոնը վախենում է, որ իր տաբատի ոտքերի միջև եղած անհաջող ծալքը կարող է խթանել անհեթեթ լուրերը, թե իբր նա ծնվել է որպես տղամարդ։ Այս դավադրության տեսությունը, որը տարածվել է սոցիալական ցանցերում մի քանի տարի առաջ, լուրջ հարված է հասցրել Ֆրանսիայի նախագահի կնոջ հոգեկան առողջությանը, RTL ռադիոկայանին ասել է Դյուպոն-Մորետին:
06-11-2025 04:19
Նյարդերի վնասվածքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա, ընդ որում, օրգանիզմի արձագանքները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ։ Այս եզրակացությանն են եկել ՄաքԳիլի համալսարանի գիտնականները։ Հետազոտողները պարզաբանել են, որ իմունային համակարգի փոփոխությունները կարող են բարձրացնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, ներառյալ՝ տագնապայնությունը և դեպրեսիան։
06-11-2025 03:26
«Ռանինա» մանկական վոկալ մրցույթի յոթերորդ եթերաշրջանի հաղթողը Անիտա Աբգարյանն է։ Նա կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ-2025»-ում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
06-11-2025 02:30
BBC Radio 4-ի եթերում դերասանուհի Կիրա Նայթլին բացատրել է, թե ինչու ինքը և իր ամուսինը՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, արգելում են իրենց դուստրերին՝ Էդիին և Դելայլային, օգտվել սոցիալական ցանցերից. «Ես սոցիալական ցանցերը սարսափելի եմ համարում, քանի որ դրանք անվերահսկելի տարածք են»։ Կիրան կարծում է, որ այսպես նրանք՝ որպես ծնողներ, պաշտպանում են իրենց երեխաներին այն տեղեկատվությունից և միջավայրերից, որոնք նրանք չեն կարող վերահսկել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.11.2025
Դիտվել է 585 անգամ
05.11.2025
Դիտվել է 277 անգամ
04.11.2025
Դիտվել է 271 անգամ
06.11.2025
Դիտվել է 228 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster