Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Երբ է եսասիրությունն ընդունելի ամուսնական կյանքում

05.03.2015

Տալիս են, տալիս են, տալիս են: Ահա թե ինչով են զբաղված կանայք ամուսնական կյանքում: Եվ դա հրաշալի է:

Բայց չպետք է մոռանալ, որ ամուսնությունը ենթադրում է երկու հոգու: Կանանց մեծամասնության գլխավոր խնդիրն այն է, որ ամբողջությամբ մոռանում են իրենց մասին, լիովին նվիրվում են ամուսնուն և երեխաներին: Սակայն այդ պարագայում հարաբերություններում ծնվում են բազմաթիվ խնդիրներ: Երբեմն պարզապես հարկ է ժամանակ գտնեք ինքներդ՝ ձեր համար:

Երբ հայելու մեջ չեք ճանաչում ձեզ

Սկզբում դադարեցրեցիք մարզասրահ հաճախելը: Այնուհետև մոռացաք հերթագրվել վարսահարդարի մոտ: Եվ ահա՝ հայելուց նայում է բոլորովին ուրիշ մարդ: Չի կարելի մոռանալ սեփական խնամքի մասին, վեր դասել տնային հոգսերը ձեր կարիքներից:

Երբ օրվա ծրագրերը կազմվում են ուրշների շուրջ

Երեկոն ազատ եք թողել ամուսնու միջոցառման համա՞ր: Հրաշալի է: Սակայն այդպիսի ճկունությունը միակողմանի չպետք է լինի: Ամենահեշտն ուրիշների հոգսը տանելն է՝ մոռանալով ձեր մասին:

Երբ ցանկություն կա հանգստանալ երեխաներից

600x580

Ձեզ թվում է, թե երեխաների մասին հոգս տանելը բացառապես ձեր պարտականությունն է: Դուք տագնապով եք մտածում, թե ինչպե՞ս կարող եք երեխաներին մենակ թողնել ամուսնու հետ: Սակայն նրան հարկավոր է երեխաների հետ ժամանակ անցկացնել, իսկ ձեզ` այն անհրաժեշտ է ձեր մասին հոգ տանելու համար: Հաջորդ անգամ, երբ նա ընկերների հետ հանդիպելու ցանկություն կհայտնի, առաջարկեք փոխվել տեղերով: Թող նա մնա երեխաների հետ, իսկ դուք գնաք ընկերուհիների հետ զբոսնելու: Այդ միտքը նրան դժվար, թե դուր գա, սակայն նա պետք է հասկանա, որ դուք վաստակել եք հանգստի իրավունք:

Երբ դուք հետ եք վարժվել «ոչ» ասելուց

600x580

Դուք երբեք սեքսից չեք հրաժարվի: Կամ էլ` հյուրեր ընդունելուց: Զբոսանքից` նույնպես: Զգույշ եղեք. վաղ թե ուշ կհոգնեք ամեն ինչի հետ համաձայնվելուց և կսկսեք զայրանալ: Մի վախեցեք երբեմն մերժելուց: «Ոչ» ասելու կարողությունը ոչ միայն նպաստում է հոգեկան հավասարակշռության պահպանմանը, այլև` ամուսնական կապի ամրապնդմանը:

Երբ նրա պահանջմունքները գերազանցում են ձերին

Նա ընտրում է ֆիլմը: Նա է որոշում, թե ուր եք գնալու ընթրելու: Նա շատ եսասե՞ր է: Թե՞ ձեզ մոտ է բացակայում առողջ եսասիրությունը: Ասեք նրան, որ ցանկանում եք մնալ տանը կամ ֆուտբոլի փոխարեն սիրած ֆիլմը նայել: Հնարավոր է ամուսինն այսօր ձեզ չզիջի, փոխարենը արդյունքի կհասնեք հաջորդ անգամ:

Երբ խիստ վիճել եք

Վիճաբանելով ամուսնու հետ, ամենայն հավանականությամբ, կցանկանաք վերականգնել հարաբերությունների հավասարակշռությունը: Խնդրից մի խուսափեք, աշխատեք ամեն ինչ պարզել մինչև վերջ, սակայն ժամանակին կանգ առեք: Մի բարդացրեք իրավիճակը: Մեկ-երկու ժամ հանգստացեք իրարից. զբասնեք, պաղպաղակ կերեք: Նայեք հանգամանքներին այլ տեսանկյունից. կենտրոնացեք հարաբերությունների վրա ընդհանուր առմամբ` չանդրադառնալով մանրուքներին: Ցանկացած սուր իրավիճակ ժամանակի հետ հարթվում է:

LADYNEWS.am

Դիտվել է 10224 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 787 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster