Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձև դիմահարդարում գարուն/ամառ -2015. հինգ գլխավոր գնում

23.02.2015

Փետրվարի վերջին օրերն են. Ճիշտ ժամանկն է մտածել շուտով մեկնարկող գարնան, վառ գույների և, իհարկե, նորաձևության մասին:

Ի՞ նչ կոսմետիկայով պետք է հարստացնեք ձեր պահուստները, որպեսզի գարուն/ամառ-2015-ն անցկացնեք ժամանակակից դիմահարդարմամբ:

СС-կրեմ

Լավագույն դիզայներների ցուցադրությունները զերծ չնացին «բնական գեղեցկությունից»: Նյուդ դիմահարդարումը` նուրբ, չշպարված դեմքը, հերթական անգամ դարձել է առաջատար ուղղություն:

Որպեսզի ստեղծեք այդպիսի կերպար, պետք է դիմեք CC-կրեմի օգնությանը: Բոլորին արդեն հայտնի BB-կրեմից այն տարբերվում է նրանով, որ ունի ավելի ընդգծված ծածկույթ, ինչպես նաև` մաշկին տալիս է բնական փայլ և սպիտակեցնում է այն: Իսկ, ի տարբերություն սովորական տոնային կրեմի, լավ խոնավացնում ու խնամում է մաշկը և դեմքի վրա լիովին աննկատ է:

Այն կարելի է քսել սովորական առօրյա կրեմից հետո կամ պարզապես մաքուր մաշկի վրա: Գլխավորը` հետո չչարաշահել դիմափոշու օգտագործումը, որպեսզի պահպանեք բնական տեսքը:

600x580

Մանուշակագույն ստվերներ

Մանուշակագույն երանագի ստվերներն այս սեզոնի դիմահարդարման թիվ մեկ միջոցն են: Ընդ որում` դրանք կարելի է կիրառել ամենատարբեր ձևերով: Թեթև քսեք միայն վերին կոպի վրա, ինչպես մոդելները` Derek Lam-ի ցուցադրության ժամանակ, կամ կատարեք խորը սմոքի-այս` ինչպես Vera Wang-ի ներկայացման ժամանակ էր:

600x580

Կապույտ սուրմա

Եթե մանուշակագույն երանգները չեն մտնում ձեր սիրած գույների մեջ, ապա ընտրեք կապույտը:

Գունավոր սլաքների մեջ կապույտ գծերն առաջատարն են: Դրանց ստացման եղանակները բազմաթիվ են: Դուք կարող եք օգտագործել ջրակայուն մատիտներ, հեղուկ կամ գեյլային սուրմաներ, սուրմա-մարկերներ, սովորական ստվերներ:

600x580

Գեղեցիկ շրթներկ

Կոսմետիկայի այս բնակչին խիզախորեն կարելի է ասել. «Բարի գալուստ»: Շրթունքների` նախկին սեզոնների դասական կարմիր գույնը հետին պլան էր մղվել` ի օգուտ բալի և հատապտուղների երանգների: Սակայն գարուն/ամառ-2015 սեզոնը նշանավորվում է դրա հաղթական վերադարձով:

Ներկայումս կարմիր շրթունքների ուղեկիցը չեն լինի դասական սլաքներն ու երեկոյան շրջազգեստները: Աչքերի և ունքերի նյուդ դիմահարդարում, առօրյա զգեստ կամ, անգամ, ջինսեր. սրանք են ամենանորաձև համադրությունները: Կարմիր շրթներկը միակ ընդգծումն է: Այդ իսկ պատճառով ավելի լավ է մազերը պոչ կապել և ստեղծել «թացի տպացորություն» (նույնպես այս տարվա գերնորաձև տարբերակ է):

600x580

Սև սուրմա

Նորաձևության ամենահավատարիմ հետևորդներին դուր կգա նոր տրենդը՝ «հակակատվային հայացքը»

Աչքերին երկարություն և «կատվային հայացք» հաղորդող դասական սլաքներին հակակշիռ` Celine-ի, Prada-ի, Just Cavalli-ի և Narciso Rodriguez-ի դիմահարդարները սև սլաքները տարել են հաստ գծերով՝ աչքի մեջտեղի հատվածից, կարծես կտրելով արտաքին անկյունը: Խնդիրն ուժեղ գրաֆիկակական պատկերի ստացումն է:

600x580

Սակայն, եթե դուք պատրաստ չեք այդպիսի խիզախ փորձարկումների, նկարեք ռետրոսլաքներ` Օդրի Հեպբերնի ոգով: Դրանք երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

Դիտվել է 13192 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 557 անգամ
01.05.2024
Դիտվել է 339 անգամ
25.04.2024
Դիտվել է 265 անգամ
26.04.2024
Դիտվել է 225 անգամ
27.04.2024
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster