Նուշի յուղը` ի նպաստ դեմքի մաշկի, մազերի և եղունգների
21.02.2015
Նուշի յուղը օգտագործվում է մաքուր վիճակում կամ ավելացվում է կոսմետիկ միջոցներին` դրանց հարստացման նպատակով:
Այն բնական հակաօքսիդանտ է, համապատասխանում է ցանկացած մաշկի և մազերի, դանդաղեցնում է մաշկի ծերացումն ու վերացնում վարակիչ գործընթացները:
Օգտագործման եղանակները
1. Տաք յուղային դիմակ: Նախապես տաք ջրով թրջած ու քամած թուղտ-բամբակյա անձեռոցիկի վրա լցրեք 20-25 մլ նուշի յուղ: Թրջոցը դրեք դեմքի և պարանոցի վրա, վրայից ծածկեք փափուկ սրբիչով, թողեք 20-30 րոպե:
2. Աչքերի շուրջ կնճիռների վերացում: 5 գրամ նուշի յուղին ավելացրեք 1 կաթիլ վարդի յուղ:
3. Յուղոտ մազերի դեպքում: Մազերը լվանալուց 30-60 րոպե առաջ նուշի յուղը մաքուր վիճակում քսեք գլխի մաշկին:
4. Չոր մազերի պարագայում յուղը քսում են գլուխը լվալուց հետո` խոնավ, տաք մազերին:
5. Աճի խթանիչ: 30 մլ նուշի յուղին ավելացրեք 5-7 կաթիլ եթերային յուղ (նարինջ, նարդոս, բերգամոտ, իլանգ-իլանգ), քսեք մազերի արմատներին՝ թողնելով 15-60 րոպե:
6. Եղունգների ամրացման համար: 1 թեյի գդալ նուշի յուղին ավելացնել 2-3 կաթիլ կիտրոնի և իլանգ-իլանգի եթերային յուղ:
Բացելուց հետո խորհուրդ է տրվում պահել սառնարանի մեջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 25033 անգամ
Читать на русском
|