|
Լեդի Գագան և Թեյլոր Քինին նշանվել են Սիրահարների օրը
17.02.2015
Լեդի Գագային մոտ կանգնած աղբյուրների հաղորդմամբ` Սիրահարների օրը նրա ընկեր Թեյլոր Քինին խնդրել է երգչուհու ձեռքը:
Աղբյուրի խոսքերով` հաջորդ օրը Գագան հանդիպել է ընկերներին և ընտանիքի անդամներին ու պատմել նշանադրության մասին` ներկայացնելով մատանին:
Գագան ցույց է տվել Թեյլորից ստացած մատանին և ասել, որ ժամանակը եկել է: Իսկ այսօր երգչուհին հաստատել է տեղկությունը` Instagram-ում տեղադրելով մատին հագցված մատանին:

«Նա տվեց ինձ իր սիրտը, և ես ասացի այո»,-լուսանկարի տակ մակագրել է Լեդի Գագան:
Լեդի Գագան և Թեյլոր Քինին («Վամպիրի օրագրերը», «Չիկագոյի հրշեջները») սկսել են հանդիպել 2011 թվականից, երբ ծանոթացան երգչուհու You and I տեսահոլովակի նկարահանման ժամանակ:
Ավելի վաղ Գագան հայտարարել էր, որ պատրաստ է ամուսնանալ Քինիի հետ և շատ երեխաներ ունենալ:
Աղբյուր` LADYNEWS.am



Դիտվել է 7813 անգամ
Читать на русском
|