|
Մարմնի, հոգու և մտքի ներդաշնակություն ապահովող վարժություններ
12.02.2015
Կանանց շրջանում գնալով ավելի մեծ տարածում է գտնում պարերով զբաղվելը` որպես մարմնամարզության փոխարինող: Այս պարագայում, ինչպես ընդունված է ասել, հաճելին համատեղվում է օգտակարի հետ:
Այս առումով օրերս լավ նվեր ստացան Երևանի բնակչուհիները` ի դեմս Get in Shape կանանց ակումբի, որն այսուհետ կգործի Արզումանյան 4/1 հասցեում: Ակումբը, որը հիմնադրվել է 2006 թվականին, ընդառաջ գնալով իր կին հաճախորդների պահանջներին, ամենատարբեր ոճի պարեր ուսուցանելուն զուգահեռ, կազմակերպում է նաև յոգայի և աէրոբիկայի պարապմունքներ, տրամադրում մերսումների ու կոսմետոլոգիական ծառայություններ:
Նոր հասցեում Get in Shape-ի գործունեության մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառման մասնակիցների համար կենտրոնի մարզիչները նախապատրաստել էին ցուցադրական ներկայացումներ` ի ցույց դնելով հաճախողների արդեն իսկ ձեռք բերած հմտությունները: Բեմականացված հայկական պարին հաջորդեցին փիլատեսի, աէրոբիկայի, յոգայի ներկայացումները:

Փիլատեսի մարզիչ Նառա Մանուկյանի խոսքերով` դասընթացների միջոցով հնարավոր է լինում թե նիհարել, թե ճկուն մարմին ձեռք բերել: «Մարզվելուց բացի չենք մոռանում նաև բարձր տրամադրությունը, որն ապահովում է զումբան` պարային ֆիթնեսը, թեթև պարային շարժումներ` կրկնակի արդյունք»,-Ladynews.am-ին ասաց Նառան, ով նաև սպորտի վարպետ է:
Կենտրոնի մարզիչները յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերում են անհատական մոտեցում և առաջարկում վարժությունների այնպիսի համալիր, որը կապահովի մարմնի, հոգու ու մտքի ներդաշնակություն:
«Մեր նպատակն է ոչ միայն սովորեցնել ճիշտ կատարել վարժությունները, այլ նաև առողջ ապրելակերպը տարածել հայ կանանց շրջանում»,-նշեց կենտրոնի տնօրեն Հասմիկ Ավետիսյանը:
Անուշ Ավանյան
Աղբյուր` LADYNEWS.am




Դիտվել է 5757 անգամ
|